Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 06 Սեպտեմբերի 2017 15:10

Դոկտ. Վելայաթի. «Իրանի ռազմական կենտրոններ այցելելը անթոյլատրելի է»

Միջազգային հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի գերագոյն խորհրդական՝ դոկտ. Ալիաքբար Վելայաթին ի հակազդեցութիւն Իւկիա Ամանոյի Իրանի ռազմական կենտրոններ այցելելու խօսքերին ասել է. «Իրանի ռազմական կենտրոնները ազգային անվտանգութեան մաս են կազմում որոնց այցելելը անթոյլատրելի է»: 

«alikonline.ir» - Միջազգային հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի գերագոյն խորհրդական՝ դոկտ. Ալիաքբար Վելայաթին ի հակազդեցութիւն Իւկիա Ամանոյի Իրանի ռազմական կենտրոններ այցելելու խօսքերին ասել է. «Իրանի ռազմական կենտրոնները ազգային անվտանգութեան մաս են կազմում որոնց այցելելը անթոյլատրելի է»: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Խօսելով ԱՄՆ-ի կողմից Միջուկային գործարքի հնարաւոր խախտման մասին, դոկտ. Վելայաթին ասել է. «ԱՄՆ-ն ցանկանում է խախտել գործարքը սակայն աշխարհը պատրաստ է հակազդելու»:

Ալիաքբար Վելայաթին անդրադառնալով անկախութեան հանրաքւէի անց կացման մասին Իրաքի Քուրդիստանի իշխանութիւնների միակողմանի որոշմանը նշել է, որ «Իրաքի կառավարութիւը դէմ է անկախութեան հանրաքւէի անցկացմանը. Իրանն էլ մշտապէս եղել է Իրաքի եւ տարածաշրջանի երկրերի տարածքային ամբողջականութեան պահպանման կողմնակիցը»:

«Հանրաքւէի անց կացումը կը վնասի Իրաքի տարածքային ամբողջականութեանը ինչն էլ երկրի աւերման պատճառ կը դառնայ»,- նշել է դոկտ. Ալիաքբար Վելայաթին:

Դոկտ. Վելայաթին անդրադառնալով Իրան-Իրաք յարաբերութիւններին ընդգծել է, որ՝ «Իրանը դէմ է ցանկացած հանրաքւէի, որը կը թուլացնի Իրաքի միասնականութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։