Հա

Քաղաքական

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 09:10

Ռոհանին հանդիպել է Էրդողանի հետ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովի շրջանակում երէկ՝ սեպտեմբերի 9-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ:

«alikonline.ir» - Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովի շրջանակում երէկ՝ սեպտեմբերի 9-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ:

Կարեւորելով երկկողմ յարաբերութիւնների բազմակողմանի զարգացման անհրաժեշտութիւնը, երկու նախագահներն ընդգծել են, որ այդ կապակցութեամբ չկայ որեւէ խոչընդոտ:

«Հաշւի առնելով առկայ ներուժն անհրաժեշտ է կտրուկ առաջընթաց արձանագրել Իրան-Թուրքիա յարաբերութիւններում՝ յատկապէս տնտեսական ասպարէզում»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ նշելով, որ վերջին տարիների համեմատութեամբ երկու երկրների յարաբերութիւնները գտնւում են ամենաբարձր մակարդակի վրայ:

Նա յոյս է յայտնել, որ էրդողանի այցը Թեհրան եւ ռազմավարական համագործակցութեան նպատակով Գերագոյն խորհրդի ձեւաւորումը կը նպաստի երկու երկրների երկկողմ եւ տարածաշրջանային գործակցութեան ակտիւացմանը:

Անդրադառնալով երկու երկրների տարածաշրջանային նշանակութեանն ու ազդեցութեանը, Հանրապետութեան նախագահը նշել է, որ երկու մայրաքաղաքների համագործակցութիւնը նպաստել է տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարին ու կայունութեան ամրապնդմանը:

«Տարածաշրջանային հարցերի հետ կապւած երկու երկրները կարեւորում են աշխարհագրական սահմանների անփոփոխ կայունութիւնն ու երկրների տարածքային ամբողջականութեան պահպանումը: Առկայ սահմաններում ցանկացած փոփոխութիւն մեծ լարւածութեան սկիզբ է դառնալու, որից միանշանակ տուժելու են տարածաշրջանի ժողովուրդները»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Թայիբ Էրդողանն էլ իր հերթին գոհունակութեամբ է խօսել Թեհրան-Անկարա ընդլայնւող յարաբերութիւնների մասին՝ նշելով, որ երկու երկրներն ունեն բազմաթիւ ծրագրեր երկկողմ բազմաբնոյթ յարաբերութիւնների ընդլայնման կապակցութեամբ:

Նա եւս կարեւորել է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականութեան պահպանումը:

Երկու երկրների նախագահները զրուցել են նաեւ Մեանմարի մուսուլմանների իրավիճակի մասին՝ կարեւորելով նրանց անհապաղ օգնութիւն հասցնելու անհրաժեշտութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։