Հա

Քաղաքական

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 12:10

Դոկտ. Ռոհանի. «Չպէտք է սարսափել ու խուսափել գիտութեան եւ տեխնոլոգիաների զարգացումից»

Հանրապետութեան նախագահը ելոյթ է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 10-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովի ընթացքում:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահը ելոյթ է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 10-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովի ընթացքում:

Իր ելոյթում, դոկտ. Ռոհանին անդրադառնալով աշխարհում գիտութեան եւ տեխնոլոգիաների զարգացման երեւոյթին, նշել է, որ դրանից սարսափելու եւ խուսափելու փոխարէն անհրաժեշտ է, որպէսզի իսլամական հասարակութիւնները բարձրացնեն յիշեալ երեւոյթի հետ կապւած իրենց հարմարւողականութեան եւ այընտրանքի հնարաւորութիւնը: Իսլամական երկրներում գիտութեան եւ տեխնոլոգիաների զարգացման համար նա կարեւորել է քաղաքական եւ սոցիալ-տնտեսական անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

«Անհրաժեշտ է, որպէսզի գիտութեան եւ տեխնոլոգիաների արագընթաց զարգացումից սարսափելու եւ խուսափելու փոխարէն բարձրացնել յիշեալ երեւոյթի հետ կապւած իսլամական հասարակութիւնների հարմարւողականութեան եւ այլընտրանքի հնարաւորութիւնը: Գիտութեան եւ տեխնոլոգիանների զարգացման եւ դրանց իւրացման համար անհրաժեշտ է, ստեղծել քաղաքական, մշակութային եւ սոցիալ-տնտեսական համապատասխան պայմանները»,- ասել է Հանրապետութեան նախագահը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։