Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 09:20

Նախագահը Թեհրան է վերադարձել

Աստանայում կայացած Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովի աւարտից յետոյ նախագահ Ռոհանին վերադարձել է Թեհրան:

«alikonline.ir» - Ղազախստանի մայաքաղաք Աստանայում, գիտութեան ու տեխնոլոգիայի թեմայով գումարւած Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովին եւ Մեանմարի մուսուլմանների վիճակի քննարկմանը նւիրւած նիստի աւարտից յետոյ, երէկ՝ սեպտեմբերի 10-ի ուշ երեկոյեան Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին վերադարձել է Թեհրան:

Նշենք, որ գագաթնաժողովի ընթացքում Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների ղեկավարները քննարկել են գիտութեան եւ տեխնոլոգիաների զարգացման հետ կապւած թեմաներ: Նրանք անդրադարձել են նաեւ Մեանմարի մուսուլմանների վիճակին՝ կարեւորելով Ռոհինգեայի տարհանւածներին օժանդակութիւն ցուցաբերելու եւ մուսուլմանների կոտորածները դադարեցնելու կապակցութեամբ Մեանմարի իշխանութիւնների վրայ ճնշում գործադրելու անհրաժեշտութիւնը:

Նշենք, որ գագաթնաժողովի շրջանակում դոկտ. Ռոհանին երկկողմ հանդիպումներ է ունեցել Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։