Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 13:30

ԱԳ պաշտօնական ներկայացուցիչ. «Իրանը չի հանդուրժելու Միջուկային գործարքի խախտումը»

Իրանն առաջինը չի խախտելու Միջուկային համապարփակ համաձայնագիրն ու արձագանգելու է ցանկացած երկրի կողմից դրա խախտմանը: Յայտարարել է Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը:

«alikonline.ir» - Իրանն առաջինը չի խախտելու Միջուկային համապարփակ համաձայնագիրն ու արձագանգելու է ցանկացած երկրի կողմից դրա խախտմանը: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այդ մասին լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ յայտարարել է Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Անդրադառնալով Միջուկային գործարքից ԱՄՆ-ի հրաժարւելու մասին շրջանառւող լուրերին, Բահրամ Ղասեմին լրագրողներին կոչ է արել լինել համբերատար եւ հետեւել իրադարձութիւնների զարգացմանը՝ նշելով, որ այդ կապակցութեամբ իրանական կողմն արդէն նախատեսել ու մշակել է անհրաժեշտ հնարաւոր բոլոր քայլերը:

«Եթէ որեւէ երկիր չկատարի Միջուկային համապարփակ համաձայնագրով իր ստանձնած պարտաւորութիւնները, ապա ստիպւած է լինելու թանգ վճարել դրա համար»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան մամլոյ խօսնակը:

«Ինչպէս բազմիցս ենք նշել Իրանը երբեք առաջինը չի խախտելու Միջուկային գործարքը եւ, իհարկէ, արձագանգելու է ցանկացած երկրի կողմից դրա խախտմանն ու չի հանդուրժելու այն»,- յստակեցրել է Բահրամ Ղասեմին՝ կրկին յիշեցնելով, որ Միջուկային համապարփակ համաձայնագիրը երկկողմ համաձայնութիւն չէ, այլ բազմակողմ համաձայնագիր է, որն ամրագրւել է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիւ 2231 բանաձեւով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։