Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 13:00

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը խիստ քննադատութեան է ենթարկել Մեանմարում ծաւալւող ողբերգութեան նկատմամբ միջազգային հանրութեան անգործութիւնը

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին իր կրօնագիտական այսօրւայ դասընթացի ժամանակ անդրադարձել է Մեանմարում ծաւալւող ողբերգական իրադարձութիւններին:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին իր կրօնագիտական այսօրւայ դասընթացի ժամանակ անդրադարձել է Մեանմարում ծաւալւող ողբերգական իրադարձութիւններին:

Այաթ. Խամենէին խիստ քննադատութեան է ենթարկել այդ կապակցութեամբ միջազգային կառոյցների եւ մարդու իրաւունքների պաշտպանութեանը կոչւած կազմակերպութիւնների կրաւորական դիրքորոշումն ու անգործութիւնը: Այս կապակցութեամբ նա կարեւորել է իսլամական երկրների կողմից գործնական քայլերի կիրառումն ու Մեանմարի իշխանութիւնների վրայ քաղաքական եւ տնտեսական ճնշումների գործադրումը:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անընդունելի է համարել Մեանմարի ողբերգութիւնը միջկրօնական բախումներ ձեւացնելու փորձերը. «Իհարկէ հնարաւոր է, որ այս ողբերգութիւնում դերակատար լինի նաեւ կրօնական ծայրայեղականութիւնը, այդուհանդերձ, սա քաղաքական խնդիր է, քանզի այն իրականացւում է Մեանմարի կառավարութեան կողմից, որը գլխաւորում է դաժան մի կին, ով խաղաղութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր է: Իրականում, սա խաղաղութեան Նոբէլեան մրցանակի մահախօսականն է»,- ասել է այաթ. Խամենէին՝ յաւելելով, որ այս ողբերգութիւնը ծաւալւում է իսլամական երկրների եւ երկերես այն պետութիւնների աչքերի առջեւ, որոնք հաւակնում եւ բարձրաձայնում են մարդու իրաւունքների պաշտպանութեան մասին: Իսլ. յեղափոխութեան առաջնորդը քննադատութեան է ենթարկել նաեւ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին, որը բաւարարւել է միայն այդ ողբերգութիւնների դատապարտումով:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անհրաժեշտ է համարել Մեանմարի ողբերգութեան թեմայով Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան արտահերթ նիստի անցկացումն՝ ընդգծելով. «Այսօրւայ աշխարհն անարդարութեան աշխարհ է, եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պէտք է իրեն վերապահի այն պատիւը, որ անարդարութեան դէմ, ուր էլ, որ այն տեղի ունենայ՝ Եմէնում, Բահրէյնում կամ Մեանմարում արտայայտի իր յստակ եւ սկզբունքային դիրքորոշումը»:

 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։