Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 15:00

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն ընդունել է Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետին եւ անդամներին

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այսօր՝ սեպտեմբերի 13-ին ընդունել է Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ այաթ. Սէյէդ Մահմուդ Շահրուդիին եւ ժողովի անդամներին:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այսօր՝ սեպտեմբերի 13-ին ընդունել է Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ այաթ. Սէյէդ Մահմուդ Շահրուդիին եւ ժողովի անդամներին:

Հանդիպման ընթացքում Իսլ. յեղափոխութեան առաջնորդը վեր է հանել Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պարտականութիւնները՝ ընդգծելով կարեւորագոյն այս կառոյցի դերն ու նշանակութիւնը երկրի պետական համակարգում:

Այաթ. Խամենէին նշել է, որ Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովը հանգուցեալ Էմամի յիշատակն է, եւ այդ իսկ պատճառով էլ այնտեղ պէտք է տիրական լինեն Էմամի եւ յեղափոխութեան մտքերն ու գաղափարները:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը յարգել է ժողովի նախկին պետ հանգուցեալ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի եւ նախկին անդամներ՝ հանգուցեալներ այաթ. Վաէզ Թաբասիի եւ Հաբիբօլլահ Ասգարօլադի յիշատակը՝ նշելով, որ այաթ. Ռաֆսանջանին տարիներ շարունակ արժանաւորութեամբ ղեկավարել է այդ կառոյցը:

Այաթ. Խամենէիի խօսքերից առաջ ելոյթ է ունեցել Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ այաթ. Հաշեմի Շահրուդին: Նա նշել է, որ ժողովը համակարգի ընդհանուր քաղաքականութիւնների մշակման գործում Իսլ. յեղափոխութեան առաջնորդին օժանդակող բազուկն է, որի աշխատանքների սահուն ընթացքը պահանջում է պետական բոլոր կառոյցների սերտ համագործակցութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։