Հա

Քաղաքական

Շաբաթ, 16 Սեպտեմբերի 2017 12:50

Հոկտեմբերի 4-ին Էրդողանը կայցելի Թեհրան

Իրանի բարձրաստիճան պաշտօեաների հետ բանակցելու նպատակով, հոկտեմբերի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կայցելի Թեհրան: 

«alikonline.ir» - Իրանի բարձրաստիճան պաշտօեաների հետ բանակցելու նպատակով, հոկտեմբերի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կայցելի Թեհրան: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի հետ ձեւաւորել ենք սերտ յարաբերութիւններ: Այցի ընթացքում բանակցելու ենք ահաբեկչութեան դէմ պայքարի, Իրաքի Ղանդիլի լեռներում հաստատւած ահաբեկիչների, տարածաշրջանային այլ կարեւոր հարցերի եւ երկկողմ յարաբերութիւնների մասին»,- թուրքական «A haber» հեռուստաընկերութեան հետ զրոյցում ասել է Թայիբ Էրդողանը՝ նշելով, որ երկկողմ փոխայցելութիւնները կրում են շարունակական բնոյթ:

Նա տեղեկացրել է, որ իր այցի նախօրէին Թեհրան է այցելելու Թուրքիայի ԶՈՒ-ի Գլխաւոր շտաբի պետ գեներալ-լէյտենանտ Հուլուսի Աքարը:

Նշենք, որ երկու երկրների նախագահները վերջին անգամ հանդիպել են սեպտեմբերի 9-ին՝ Աստանայում կայացած Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովի շրջանակում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։