Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2017 09:00

Ալի Շամխանի. «Իրանը ճանաչում է միայն միացեալ Իրաքի կառավարութեանը»

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պաշտօնապէս ճանաչում է միայն միացեալ եւ դաշնային Իրաքի կառավարութեանը: Այս մասին յայտարարել է Իրանի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պաշտօնապէս ճանաչում է միայն միացեալ եւ դաշնային Իրաքի կառավարութեանը: Այս մասին յայտարարել է Իրանի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ նշելով, որ Իրաքեան Քուրդիստանում անկախութեան հանրաքւէի անց կացումը չի բխում Էրբիլի շահերից: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը որպէս քուրդ եղբայրների դաշնակիցն ու բարեկամը, որը դժւարին պահերին մշտապէս կանգնած է եղել նրանց կողքին գտնում է, որ անկախութեան հանրաքւէի անց կացումը հակասում է Իրաքեան Քուրդիստանի շահերին, եւ դէմ է դրան»,- ասել է Ալի Շամխանին:

Նա նշել է, որ Իրաքեան Քուրդիստանում անկախութեան հանրաքւէի անց կացումը նոր մարտահրաւէրների ձեւաւորման պատճառ է դառնալու, որն էլ բացասաբար է ազդելու տարածաշրջանի, Իրաքի, եւ յատկապէս Իրաքեան Քուրդիստանի անվտանգութեան վրայ:

Ալի Շամխանին յստակեցրել է, որ պաշտօնական Թեհրանը ճանաչում է միայն միացեալ եւ դաշնային Իրաքի օրինական կառավարութեանը. «Ռազմավարական նշանակութիւն ունեցող Իրաքի տարածքային ամբողջականութեան ցանկացած խախտումը պատճառ է դառնալու, որպէսզի Իրանը լրջօրէն վերանայի Իրաքեան Քուրդիստանի հետ իր համագործակցութեան ընթացքը»,- ընդգծել է նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։