Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2017 09:10

Նախագահ Ռոհանին հանդիպել է ամերիկաբնակ իրանցիների հետ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ ուշ երեկոյեան Նիւ Եօրքում հանդիպել է ամերիկաբնակ իրանցիների ներկայացուցիչների հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ ուշ երեկոյեան Նիւ Եօրքում հանդիպել է ամերիկաբնակ իրանցիների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում նա բոլոր իրանցիներին, այդ թւում, նաեւ արտասահմանում բնակւող իրանցիներին կոչ է արել ձեռք-ձեռքի տւած աշխատել յանուն Իրանի բարօրրութեան եւ բարգաւաճման:

«Իրանի բարգաւաճման համար մեզ անհրաժեշտ են ողջ աշխարհի իրանցիները: Բոլոր այն իրանցիները, որոնք սիրում են եւ կապւած են իրենց հայրենքի հետ պէտք է մասնակից դառնան Իրանի ապագայում: Իրանը բոլոր իրանցիների հայրենիքն է եւ ոչ ոք չի կարող ասել, թէ աւելիով է իրանցի՝ քան միւսը»,- ասել է նախագահը՝ նշելով, որ արտասահմանում բնակւող իրանցիները կարող են մշակոյթի, գիտութեան եւ տեխնոլոգիայի ոլորտներում նպաստել երկրի առաջընթացին ու զարգացմանը:

«Մենք պահանջում ենք, որպէսզի դուք աւելացնէք ձեր դերակատարումն Իրանի առաջընթացի գործում: Արտասահմանում բնակւող իրանցիները համարւում են Իրանի ժողովրդի մշակութային, գիտական, տնտեսական եւ քաղաքական դեսպանները: Այնպէս, ինչպէս որ ԱՄՆ-ում աշխատել էք յանուն Միջուկային գործարքի պաշտպանութեան, այսօր եւս կարող էք աշխատել յանուն Իրանի շահերի եւ Իրանի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան»,- ասել է Հանրապետութեան նախագահը:

Անդրադառնալով Միջուկային գործարքի թեմային, դոկտ. Ռոհանին նշել է, որ այն մշտապէս կենսունակ է մնալու տարածաշրջանի եւ աշխարհի քաղաքական պատմութեան մէջ. «Միջուկային համապարփակ համաձայնագիրը բազմակողմանի համաձայնութիւն է, որն արժանացել է ՄԱԿ-ի ԱԽ-ի յստակ հովանաւորութեանը: Միջազգային խաղաղութեան համար այն յիշատակ է, որը միջազգային հանրութեանը յուշում է, թէ միջազգային բարդագոյն խնդիրներն անգամ հնարաւոր է կարգաւորել բանակցային գործընթացի միջոցով»,- նշել է դոկտ. Ռոհանին:

Նա յստակեցրել է, որ Իրանը երբեք առաջինը չի խախտելու միջուկային գործարքը՝ նշելով, սկայան, որ եթէ միւս կողմը ցանկանայ ոտնահարել Իրանի ժողովրդի շահերը, ապա Իրանի ժողովուրդի համաչափ եւ համարժէք պատասխանին կարժանանայ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։