Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017 09:20

Նախագահ Ռոհանին՝ «CNN»-ի հետ զրոյցում. «ԱՄՆ-ն բարձր գին կը վճարի Միջուկային գործարքից դուրս գալու դէպքում»

Միջուկային համապարփակ համաձայնագրի չեղարկման պարագայում ԱՄՆ-ն ստիպւած է լինելու բարձր գին վճարել: «CNN»-ի հետ զրոյցում յայտարարել է դոկտ. Ռոհանին:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի 72-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նիւ Եօրքում գտնւող Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հեղինակաւոր «CNN» հեռուստալիքին տւած բացառիկ հարցազրոյցում նշել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի չեղարկման պարագայում ԱՄՆ-ն ստիպւած է լինելու բարձր գին վճարել:

Պատասխանելով ճանաչւած քաղաքական մեկնաբան Քրիստիան Ամանփուրի այն հարցին, թէ ինչ կը պատահի եթէ նախագահ Թրամփը որոշի հրաժարւել Միջուկային գործարքից, դոկտ. Ռոհանին նշել է, որ դա միանշանակօրէն վարկաբեկելու է ԱՄՆ-ին:

«Համաձայնագրից դուրս գալը կը նշանակի ԱՄՆ-ի համար շատ խոշոր ծախսեր, իսկ ես չեմ կարծում, որ ամերիկացիները պատրաստ են նման բարձր գին վճարել նրա համար, ինչն ըստ իրենց անիմաստ է: Համաձայնագրից դուրս գալը ոչինի չի տայ ԱՄՆ-ին, բայց, միեւնոյն ժամանակ, այդ երկրի նկատմամբ միջազգային հանրութեան անվստահութեան պատճառը կը դառնայ»,- ասել է Հանրապետութեան նախագահը:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։