Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017 12:10

Նախագահ Ռոհանին կարեւորել է Ֆրանսիայի դերը Միջուկային գործարքի պահպանման գործում

ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի 72-րդ նստաշրջանին շրջանակում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ սեպտեմբերի 18-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի 72-րդ նստաշրջանին շրջանակում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ սեպտեմբերի 18-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ:

Հանդիպման ընթացքում դոկտ. Ռոհանին կարեւորել է Ֆրանսիայի դերը յետգործարքային ժամանակաշրջանում ստեղծւած դրական մթնոլորտի պահպանման եւ ամրապնդման գործում՝ նշելով, որ պաշտօնական Թեհրանը ցանկանում է բոլոր ասպարէզներում Փարիզի հետ ընդլայնել յարաբերութիւնները:

Կարեւորելով Միջուկային համապարփակ համաձայնագիրը, նախագահ Ռոհանին ասել է, թէ չպէտք է թոյլ տալ, որ թուլանան Միջուկային գործարքի ձեռքբերումները. «Միջուկային գործարքն ապացուցեց, որ միջազգային բարդագոյն խնդիրները հնարաւոր է կարգաւորել բանակցութիւնների միջոցով, յաղթանակ-յաղթանակ տրամաբանութեան շրջանակում: Դրա ձախողումը կարող է սերմանել վտանգաւոր այն մտայնութիւնը, որ դիւանագիտութիւնն անկարող է կարգաւորել միջազգային հիմնահարցերը»,- նշել է նա:

Նախագահ Մակրոնն էլ իր հերթին շեշտելով, որ պաշտօնական Փարիզը հաստատակամ է ընդլայնելու իր յարաբերութիւնները Թեհրանի հետ՝ կարեւորել է Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումը:

«Յետգործարքային ժամանակաշրջանը պատեհ առիթ է համագործակցութիւնների ամրապնդման եւ ընդլայնման համար: Փարիզը պաշտպանում է Միջուկային գործարքը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ ընդգծելով, որ Ֆրանսիան պահանջում է դրա ամբողջական իրագործումը եւ անիմաստ է համարում այդ կապակցութեամբ նոր բանակցութիւնների անց կացումը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։