Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017 09:50

Նխագահ Ռոհանին «NBC»-ի հետ զրոյցում. «Թրամփի վարքագիծը չէզոքացնում է դրական բոլոր նախադրեալները»

ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի 72-րդ նստաշրջանի շրջանակում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին բացառիկ հարցազրոյց է տւել ամերիկեան հեղինակաւոր «NBC» հեռուստաալիքին եւ հանդիպել է ԱՄՆ-ի ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ արատքին քաղաքականութեան մի խումբ փորձագէտների ու այդ ոլորտի հետազօտական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի 72-րդ նստաշրջանի շրջանակում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին բացառիկ հարցազրոյց է տւել ամերիկեան հեղինակաւոր «NBC» հեռուստաալիքին եւ հանդիպել է ԱՄՆ-ի ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ արատքին քաղաքականութեան մի խումբ փորձագէտների ու այդ ոլորտի հետազօտական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

«NBC» հեռուստաալիքին տւած բացառիկ հարցազրոյցի ընթացքում նախագահ Ռոհանին նշել է, որ նախագահ Թրամփի խօսքերն ու գործերը չէզոքացնում են առկայ դրական բոլոր նախադրեալները. «ԱՄՆ-ի քաղաքականութեան ապագայ ընթացքն աշխարհի եւ փորձագէտների համար անկանխատեսելի է, իսկ սրանից առաջին հերթին տուժում է ԱՄՆ-ի ժողովուրդը»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի թեմային, Հանրապետութեան նախագահը մէկ անգամ եւս նշել է, որ դրանից միանշանակ շահում են բոլորը:

«Միջուկային գործարքը մի համաձայնութիւն է, որի գոյացումը՝ 7 երկրների մի քանի տարւայ ջանքերի եւ տասնեակ երկրների, այդ թւում՝ ԵՄ-ի հովանաւորութեան արդիւնքն է: Այս գործարքից կարող են շահել բոլորը, այն կարող է փարատել մտավախութիւններն ու ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլոր երկրները շահեն միջպետական մակարդակի տնտեսական, մշակութային եւ գիտական յարաբերութիւններից: Ուրեմն Միջուկային գործարքը մի համաձայնութիւն է, որից շահում են բոլորը»,- ասել է նա:

Դոկտ. Ռոհանին մէկ անգամ եւս շեշտել է, որ Միջուկային գործարքից դուրս գալու դէպքում ԱՄՆ-ը ստիպւած է լինելու բարձր գին վճարել. «Միջուկային գործարքից դուրս գալու դէպքում ԱՄՆ-ը ստիպւած է լինելու բարձր գին վճարել: Սա նշանակում է, որ այլեւս որեւէ երկիր չի վստահելու ԱՄՆ-ին, իսկ սա ամենաբարձր գինն է, որ ԱՄՆ-ը վճարելու է: Այլեւս կը գտնւի՞ արդեօք որեւէ երկիր, որը կը ցանկանայ միջազգային հիմնահարցերի շուրջ բանակցել ԱՄՆ-ի հետ»,- նշել է դոկտ. Ռոհանին:

ԱՄՆ-ի ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ արատքին քաղաքականութեան ոլորտի փորձագէտների հետ հանդիպման ժամանակ էլ Հանրապետութեան նախագահն անդրադարձել է նոյն թեմային՝ յիշեցնելով, որ Միջուկային գործարքից հրաժարւելը կը նշանակի թուլացնել միջազգային հանրութեանն ու հարցականի տակ տանել միջազգային նշանակութեան հիմնախնդիրները դիւանագիտական ճանապարհով լուծելու արդիւնաւէտութիւնը: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։