Հա

Քաղաքական

Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2017 09:30

Զարիֆը հանդիպել է Նալբանդեանի հետ

Նիւ Եօրքում ընթացող ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է Իրանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆի ու Էդւարդ Նալբանդեանի հանդիպումը:

«alikonline.ir» - Նիւ Եօրքում ընթացող ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է Իրանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆի ու Էդւարդ Նալբանդեանի հանդիպումը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւնների, տարածաշրջանային հիմնահարցերի եւ Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած թեմաներ:

Հանդիպման աւարտից յետոյ նախարար Նալբանդեանն ԻՌՆԱ-ի հետ զրոյցում նշելով, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ, տեղեկացրել է, որ երկկողմ տնտեսական յարաբերութիւնների ընդլայնման նպատակով առաջիկայ օրերին Իրան է այցելելու ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը:

«Մեր նպատակը երկկողմ առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների ընդլայնումն ու դրանց մակարդակի բարձրացումն է»,- նշել է Էդւարդ Նալբանդեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։