Հա

Քաղաքական

23/09/2017

Իրանը յաջողութեամբ փորձարկել է «Խոռամշահր» բալիստիկ հրթիռը

Իրանն այսօր յաջողութեամբ փորձարկել է իր նոր՝ «Խոռամշահր» բալիստիկ հրթիռը: Այս մասին տեղեկացնում է «Թասնիմ» լրատւական գործակալութիւնը:

«alikonline.ir» - Իրանն այսօր յաջողութեամբ փորձարկել է իր նոր՝ «Խոռամշահր» բալիստիկ հրթիռը: Այս մասին տեղեկացնում է «Թասնիմ» լրատւական գործակալութիւնը:

Ըստ գործակալութեան՝ «Խոռամշահր»-ը Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ամենաարդիական բալիստիկ հրթիռն է, որի հեռահարութիւնը կազմում է 2000 կմ. եւ կարող է մի քանի մարտագլխիկ կրել:

Նշենք, որ երէկ՝ սեպտեմբերի 22-ին «Խոռամշահր»-ն առաջին անգամ ներկայացւել էր Պաշտպանութեան սրբազան շաբաթւայ առիթով կազմակերպւած զինւորական շքերթի ժամանակ:

Միջոցառմանը ելոյթով հանդէս էր եկել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ նշելով, որ Իրանը ոչ մի երկրի թոյլ չի տայ խանգարել իր հրթիռային ներուժի եւ պաշտպանական ծրագրերի զարգացմանը: Իսկ այսօր նախագահի խօսքերը կրկնել է պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին՝ իր հերթին նշելով, որ ամենատարբեր հրթիռների արտադրութեան համար Իրանը ոչ մէկի թոյլտւութիւնը չի խնդրելու:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։