Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 04 Հոկտեմբերի 2017 09:50

Ալաէդդին Բորուջերդի. «Իրաքեան Քուրդիստանում անկախութեան հանրաքւէի անցկացումը ռազմավարական սխալ էր»

Իրաքեան Քուրդիստանում անկախութեան մասին հանրաքւէի անցկացումը ռազմավարական սխալ էր: Նման կարծիք է յայտնել Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան հարցերով յանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:

«alikonline.ir» - Իրաքեան Քուրդիստանում անկախութեան մասին հանրաքւէի անցկացումը ռազմավարական սխալ էր: ԻՌՆԱ-ի հետ զրոյցում նման կարծիք է յայտնել Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան հարցերով յանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:

«Իրաքեան Քուրդիսատնի բազմաթիւ ականաւոր գործիչների բացասական կարծիքների, եւ Իրանի ու տարածաշրջանի այլ երկրների յորդորներով հանդերձ, այնուամենայնիւ տեղի ունեցաւ այդ սխալը, որի բացասական արդիւնքներն այսօր անմիջականօրէն իր վրայ է կրում Իրաքեան Քուրդիստանը»,- ասել է Բորուջերդին՝ Իրաքեան Քուրդիստանի ղեկավարութեանը կոչ անելով ինչքան շուտ անվաւեր ճանաչել հանրաքւէն եւ հնարաւորութիւն ստեղծել Ինքավարութեան տարածքում կայունութեան, անվտանգութեան եւ խաղաղութեան վերականգնման համար:

«Եթէ Իրաքեան Քուրդիստանի ղեկավարութիւնը որոշի շարունակել այս ուղին, ապա բազմաթիւ քաղաքական, տնտեսական եւ ռազմական մարտահրաւէրների դէմ հանդիման կը կանգնի»,- նշել է նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։