Հա

Քաղաքական

04/10/2017

Թեհրան է ժամանել Թայիբ Էրդողանը

Պաշտօնական այցով այսօր՝ հոկտեմբերի 4-ին Թեհրան է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

«alikonline.ir» - Պաշտօնական այցով այսօր՝ հոկտեմբերի 4-ին Թեհրան է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

Սադաբադ պատմական համալիրում Հանրապետութեան նախագահը պաշտօնապէս դիմաւորել է նախագահ Էրդողանին:

Դիմաւորման պաշտօնական արարողութեան աւարտից յետոյ մեկնարկել է երկու նախագահների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկելու են տարածաշրջանային եւ միջազգային վերջին իրադարձութիւնները: Ուշադրութեան կենտրոնում է լինելու յատկապէս Իրաքեան Քուրդիստանի թեման:

Այցի ընթացքում Թայիբ Էրդողանին կընդունի նաեւ Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։