Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 04 Հոկտեմբերի 2017 13:10

Նախագահ Ռոհանին ցաւակցական ուղերձ է յղել Ջալալ Թալեբանիի մահւան կապակցութեամբ

Ջալալ Թալեբանիի մահւան կապակցութեամբ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ցաւակցագիր է յղել Իրաքի կառավարութեանը եւ ժողովրդին:

«alikonline.ir» - Ջալալ Թալեբանիի մահւան կապակցութեամբ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ցաւակցագիր է յղել Իրաքի կառավարութեանը եւ ժողովրդին:

Յիշեցնելովով, որ յետսադդամեան ժամանակաշրջանում Ջալալ Թալեբանին առանցքաին դերակատարութիւն է ունեցել Իրաքի ազգային միասնականութեան պահպանման, ժողովրդավարութեան կայացման եւ երկրի տարածաշրջանային ու միջազգային դիրքերի ամրապնդման գործում, դոկտ. Ռոհանին մասնաւորապէս նշել է. «Մեծ է եղել նրա դերակատարութիւնն Իրանի եւ Իրաքի ժողովրդների եղբայրական յարաբերութիւնների ամրապնդման գործում: Յուսով եմ, որ նրա ժողովրդական եւ չափաւորական մօտեցումները, որպէս արժէքաւոր ժառանգութիւն կը պահպանւեն Իրաքի քաղաքական մշակոյթում եւ ազգային տարբեր միաւորումների մօտ»:

Նշենք, որ Ջալալ Թալեբանիի մահւան կապակցութեամբ ցաւակցագրեր են յղել նաեւ Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին, ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆն ու Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի նախագահ Ալի Շամխանին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։