Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 04 Հոկտեմբերի 2017 15:40

Դոկտ. Լարիջանի. «Միջուկային հարցով բանակցութիւններն աւարտւած են»

Իրանի տեսակէտից միջուկային թեմայով բանակցութիւններն աւարտւած են: Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին Շիրազում, լրագրողների հետ կայացած ճեպազրոյցի ընթացքում յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

«alikonline.ir» - Իրանի տեսակէտից միջուկային թեմայով բանակցութիւններն աւարտւած են: Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին Շիրազում, լրագրողների հետ կայացած ճեպազրոյցի ընթացքում յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

Պատասխանելով այն հարցին, թէ հնարաւո՞ր է արդեօք Միջուկային համապարափակ համաձայնագրի հետ կապւած նոր բանակցութիւնների անց կացումը, դոկտ. Լարիջանին ասել է. «Պրն. Զարիֆը մի քանի անգամ պատասխանել է այս կապակցութեամբ հարցերին: Նրա խօսքերը ճիշտ են. քանզի, եթէ տեղի են ունեցել երկարատեւ բանակցութիւններ եւ գոյացել է միջազգային բնոյթի որոշակի համաձայնութիւն, որը հաստատւել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից, ապա թեման փակւած է: Եթէ նոր բանակցութիւնների կարիք է զգացւում անհրաժեշտ է, որպէսզի արծարծւի բոլորովին նոր թեմա եւ ճշտւի, թէ արդեօք կողմերը ցանկանում են բանակցել, թէ՝ ոչ»:

Իսլ. խորհրդարանի խօսնակը մէկ անգամ եւս նշել է, որ Իրանը հաւատարիմ կը մնայ Միջուկային գործարքին այնքան ժամանակ, քանի դեռ այն ապահովում է իր շահերը եւ միւս կողմը նոյնպէս կատարում է դրանով ստանձնած իր պարտաւորութիւնները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։