Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 05 Հոկտեմբերի 2017 08:40

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Սիոնիստական վարչակազմը փորձում է տարածաշրջանում ստեղծել «նոր Իսրայէլ»»

Թայիբ Էրդողանի հետ կայացած հանդիպման ժամանակ Իսլ. յեղափոխութեան առաջնորդն Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն համարել է դաւաճանական քայլ, որը կոչւած է վտանգելու տարածաշրջանի ապագան

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին երէկ՝ հոկտեմբերի 4-ին ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին:

Հանդիպման ընթացքում Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադառնալով տարածաշրջանային եւ միջազգային իրադարձութիւններին եւ իսլամական աշխարհին յուզող հարցերին ծանրացել է յատկապէս Իրաքեան Քուրդիստանում անկախութեան մասին անցկացւած հանրաքւէի թեմայի վրայ:

Այաթ. Խամենէին այն համարել է դաւաճանական քայլ, որը վտանգում է տարածաշրջանային կայունութիւնն ու անվտանգութիւնը եւ սպառնում է տարածաշրջանի ապագային:

«Այս իրադարձութեան հետ կապւած Իրանն ու Թուրքիան պէտք է ձեռնարկեն ցանկացած քայլ եւ Իրաքի կառավարութիւնն էլ պէտք է ընդունի լուրջ որոշումներ եւ ձեռնարկի համապատասխան գործողութիւններ»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Նա նշել է, որ Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէից առաջինը շահում է Իսրայէլը, իսկ յետոյ՝ ԱՄՆ-ը. «Արտատարածաշրջանային ուժերը, յատկապէս՝ սիոնիստական վարչակազմը ցանկանում են տարածաշրջանում ստեղծել «նոր Իսրայէլ» եւ ձեւաւորել լարւածութեան նոր օջախներ»,- ասել է այաթ. Խամենէին՝ կարեւորելով այս կապակցութեամբ ռազմավարական նշանակութեան, երկարատեւ որոշումների կայացումն ու համատեղ յստակ քայլերի իրագործումը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։