Հա

Քաղաքական

Շաբաթ, 07 Հոկտեմբերի 2017 09:00

Դոկտ. Զարիֆ. «Իրանի պաշտպանական կարողականութեան նկատմամբ որեւէ սահամանափակման իրագործումը բացառւած է»

Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը բացառել է Իրանի պաշտպանական կարողականութեան նկատմամաբ որեւէ սահմանափակման իրագործումը: Այս մասին նա յայտարարել է «Newsweek»-ին տւած հարցազրոյցի ընթացքում:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը բացառել է Իրանի պաշտպանական կարողականութեան նկատմամաբ որեւէ սահմանափակման իրագործումը: Այս մասին նա յայտարարել է հեղինակաւոր «Newsweek» պարբերականին տւած հարցազրոյցի ընթացքում, որը հրատարակւել է երէկ՝ հոկտեմբերի 6-ին:

Պատասխանելով Իրանի հրթիռային ծրագրի մասին հարցին, ԱԳ նախարարն ասել է. «Այն ունի պաշտպանական բնոյթ: Իրանի հրթիռները նախատեսւած չեն բալիստիկ գլխիկներ տեղափոխելու համար: Այդ պատճառով էլ մենք շարունակելու ենք զարգացնել մեր հրթիռային ծրագիրը եւ կատարելագործել հրթիռների հարւածի ճշգրտութիւնը»:

«Եթէ հրթիռը նախատեսւած է միջուկային գլխիկ տեղափոխելու համար, ապա դրա հարւածի ճշգրտութեան կատարելագործման կարիքը չի զգացւի: Այդ դէպքում կարեւոր է միայն դրա հեռահարութիւնը, քանզի որտեղ էլ, որ այն հարւածի, դա կունենայ անհրաժեշտ կանխարգելիչ էֆեկտը»,- նշել է դոկտ. Զարիֆը՝ բացառելով Իրանի պաշտպանական բնոյթի ռազմական ծրագրերի նկատմամբ որեւէ սահմանափակման իրագործման հնարաւորութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։