Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Հոկտեմբերի 2017 09:10

Բահրամ Ղասեմի. «Ծայրայեղականութեան եւ ահաբեկչականութեան տարածումը Ռիադի արտաքին քաղաքականութեան ընդգծւած յատկանիշերից է»

Բահրամ Ղասեմին թաքֆիրական ծայրայեղականութեան եւ ահաբեկչականութեան տարածումը պաշտօնական Ռիադի արտաքին քաղաքականութեան ընդգծւած յատկանիշերից է համարում:

«alikonline.ir» - Արձագանգելով Սաուդական Արաբիայի ԱԳ նախարարի կողմից Իրանին հասցէագրւած կրկնւող եւ անհիմն մեղադրանքներին, Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին յայտարարել է, որ թաքֆիրական ծայրայեղականութեան եւ ահաբեկչականութեան տարածումը պաշտօնական Ռիադի արտաքին քաղաքականութեան ընդգծւած յատկանիշերից են:

«Սաուդացիներն ինչպէս միշտ, երբ Եմէնի դէմ ծաւալած ագրեսիայի եւ ահաբեկչականութեանը հովանաւորելու պատճառով յայտնւում են միջազգային հանրութեան ճնշման ներքոյ, կրկնում են Իրանին հասցէագրւած իրենց անհիմն ու ծիծաղելի մեղադրանքները»,- ասել է Իրանի ԱԳ նախարարութեան մամլոյ խօսնակը:

«Հարեւան փոքր երկրների դէմ սպառնալից լեկսիկոնի եւ բռնի ուժի օգտագործումը, Եմէնում մարդկութեան դէմ յանցագործութիւնների անհերքելի թղթածրարը, թաքֆիրական ծայրայեղականութեան եւ ահաբեկչականութեան տարածումը համարւում են Սաուդական Արաբիայի վերջին տարիների արտաքին քաղաքականութեան ընդգծւած յատկանիշերը, որոնց քողարկման նպատակով նրանք չունեն որեւէ ելք, քան հանրային կարծիքի ապակողմնորոշումն ու հսկայական գումարների մսխումը»,- նշել է Բահրամ Ղասեմին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։