Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Հոկտեմբերի 2017 11:30

Գեներալ Ջաֆարի. ««Քաստա»-ի օրէնքի գործադրումը կը նշանակի ԱՄՆ-ի կողմից Միջուկային գործարքի միակողմանի չեղարկում»

Իսլ. յեղափոխութեան պահակազօրի գլխաւոր հրամանատար գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Ալի Ջաֆարիի կարծիքով «Քաստա»-ի օրէնքի գործադրումը կը նշանակի, թէ ԱՄՆ-ն միակողմանիօրէն հրաժարւում է Միջուկային համապարփակ համաձայնագրից:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան պահակազօրի գլխաւոր հրամանատար գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Ալի Ջաֆարիի կարծիքով «Քաստա»-ի օրէնքի գործադրումը կը նշանակի, թէ ԱՄՆ-ն միակողմանիօրէն հրաժարւում է Միջուկային համապարփակ համաձայնագրից:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին նա յայտարարել է այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ռազմավարական խորհրդի նիստի ընթացքում:

«Միջուկային գործարքի հետ կապւած Թրամփի վարչակազմի յիմար վերաբերմունքը կօգտագործենք մեր պաշտպանական, հրթիռային եւ տարածաշրջանային ծրագրերի թռիչքային աճի ապահովման համար»,- ասել է գեներալ Ջաֆարին՝ յաւելելով, որ Իրանի դէմ նոր պատժամիջոցների գործադրման դէպքում ԱՄՆ-ը ստիպւած է լինելու իր տարածշարջանային ռազմաբազաները տեղափոխել իրանական հրթիռների շառաւիղից 2000 կմ. hեռաւորութեան վրայ:

Անդրադառնալով ԱՄՆ-ի իշխանութիւնների կողմից Իսլ. յեղափոխութեան պահակազօրին ահաբեկչական խմբաւորումների ցուցակում ներառելու հնարաւորութեանը, պահակազօրի գլխաւոր հրամանատարը նշել է, որ այդ դէպքում պահակազօրն էլ ԱՄՆ-ի ԶՈՒ-ին աշխարհի բոլոր վայրերում, յատկապէս Մերձաւոր Արեւելքում կը դիտարկի որպէս ԴԱԷՇ-ին հաւասարազօր կառոյցի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։