Հա

Քաղաքական

09/10/2017

Էներգետիկայի նախարարի պաշտօնի վերջնական թեկնածուն Ռեզա Արդաքանիանն է

Յայտնի է նախարարի ժամանակաւոր պաշտօնակատրների միջոցով ղեկավարւող երկու նախարարութիւններից մէկի՝ Էներգետիկայի նախարարութեան ղեկավարի վերջնական թեկնածուի անունը:

«alikonline.ir» - Յայտնի է նախարարի ժամանակաւոր պաշտօնակատրների միջոցով ղեկավարւող երկու նախարարութիւններից մէկի՝ Էներգետիկայի նախարարութեան ղեկավարի վերջնական թեկնածուի անունը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ Էներգետիկայի նախարարի պաշտօնի համար մեծ հաւանականութեամբ խորհրդարանին կը ներկայացւի Ռեզա Արդաքանիանը:

Յիշեցնենք, որ էներգետիկայի նախկին նախարար Համիդ Չիթչեանին փոխարինելու նպատակով նախագահ Ռոհանին առաջադրել էր Հաբիբօլլահ Բիթարաֆի թեկնածութիւնը, որը, սկայան, չարժանացաւ խորհրդարանի հաւանութեանը:

Այժմ հաւաստի աղբիւրները էներգետիկայի նախարարի պաշտօնի համար նշում են Ռեզա Արդաքանիանի անունը, որն ունի մասնագիտական համապատասխան որակաւորում, եւ երկար տարիներ ղեկավար պաշտօններ է զբաղեցրել նոյն նախարարութիւնում, ինչպէս նաեւ միջազգային մի շարք կառոյցներում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։