Հա

Քաղաքական

09/10/2017

Բահրամ Ղասեմի. «ԱՄՆ-ի հակաիրանական քայլերին մեր պատասխանը յստակ եւ կտրուկ է լինելու»

Պաշտօնական Թեհրանի պատասխանը ԱՄՆ-ի հակաիրանական քայլերին յստակ եւ կտրուկ է լինելու: Այս մասին լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ յայտարարել է Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«alikonline.ir» - Պաշտօնական Թեհրանի պատասխանը ԱՄՆ-ի հակաիրանական քայլերին յստակ եւ կտրուկ է լինելու: Այս մասին լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ յայտարարել է Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Պատասխանելով ԱՄՆ-ի կողմից Իսլ. յեղափոխութեան պահակազօրին ահաբեկչական խմբաւորումների ցուցակում ներառելու դէպքին, ԱՄՆ-ի բանակայիններին ԴԱԷՇ-ի գրոհայինների պէս վերաբերւելու մասին պահակազօրի գլխաւոր հրամանատարի վերջին յայտարարութեան մասին հարցին, Բահրամ Ղասեմին յոյս է յատնել, որ ԱՄՆ-ի վարչակազմը գոնէ այս դէպքում չի շարունակի իր սխալ որոշումների շարանը, կը ցուցաբերի անհրաժեշտ հեռատեսութիւն՝ թոյլ չտալով ռազմավարական նշանակութեան կոպիտ բացթողում:

«Եթէ, այնուամենայնիւ, նրանք նման բացթողում թոյլ տան, ապա Իրանի պատասխանը կը լինի յստակ եւ չափազանց կտրուկ, որի հետեւանքները ստիպւած են լինելու կրել հէնց իրենք»,- ասել է Ղասեմին՝ յոյս յայտնելով, որ ամերիկացի հեռատես քաղաքական գործիչներին կը յաջողւի կանխել այդ վտանգը:

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։