Հա

Քաղաքական

10/10/2017

Հանրապետութեան նախագահ. «Իրանը մշտապէս կարեւորել է հարեւան եւ բարեկամ երկրի՝ Հայաստանի հետ յարաբերութիւնների ընդլայնումը»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ հոկտեմբերի 10-ին ընդունել է պաշտօնական այցով Իրան այցելած ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ հոկտեմբերի 10-ին ընդունել է պաշտօնական այցով Իրան այցելած ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանին:

Հանդիպմանը, դոկտ. Ռոհանին բարձր գնահատելով երկու երկրների յարաբերութիւնները, նշել է, որ պաշտօնական Թեհրանը մշտապէս կարեւորել է հարեւան եւ բարեկամ երկրի՝ Հայաստանի հետ յարաբերութիւնների ընդլայնումը:

Անդրադառնաոլվ երկու երկրների պատմական, մշակութային ու քաղաքակրթական յարաբերութիւններին եւ միջազգային ասպարէզում համատեղ դիրքորոշումներին, նախագահ Ռոհանին ասել է. «Այսօր Թեհրանի եւ Երեւանի քաղաքական, հասրակական եւ մշակութային յարաբերութիւնները ցանկանլի մակարդակի վրայ են գտնւում, սակայն, անհրաժեշտ է առաւել ջանքեր ներդնել երկկողմ առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների զարգացման համար, որից միանշանակօրէն կը շահեն երկու ժողովրդները»:

Նախագահ Ռոհանին նշել է, որ Իրանն ու Հայաստանը կարող են էներգետիկայի, տրանցիկ տրանսպորտի եւ արդիւնաբերութեան ոլորտներում զարգացնել արդիւնաւէտ յարաբերութիւններ. «Երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով յարաբերութիւնների ընդլայնումը չափազանց կարեւոր է տարածաշրջանային համագործակցութեան ամրապնդման համար»,- յայտնել է դոկտ. Ռոհանին:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Իրանի անդամկցութեան հեռանկարին, Հանրապետութեան նախահագը կարեւորել է երկու երկրների սահմանային շրջաններում աշխատող ազատ առեւտրային գօտիների ներուժի առաւելագոյն օգտագործումը, ինչը կը նպաստի Իրան-Հայաստան առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների ընդլայնմանը:

Կարեւորելով տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան ամրապնդումը, դոկտ. Ռոհանին նշել է, որ պատերազմներն ու տարաձայնութիւնները չեն բխում որեւէ երկրի շահերից: Անդրադառնալով Սիրիայի, Եմէնի եւ Իրաքի մտահոգիչ պայմաններին, նա ասել է. «Ցանկացած երկրում ճգնաժամերի կարգաւորումը ողջունելի փաստ է, որը բխում է ողջ տարածաշրջանի շահերից: Այս կապակցութեամբ Իրանը եւ Հայաստանը կարող են ծաւալել արդիւնաւէտ փոխգործակցութիւն»:

ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանն էլ իր հերթին կարեւորելով տարբեր ոլորտներում երկկողմ յարաբերութիւնների եւ փոխգործակցութեան ընդլայնման անհրաժեշտութիւնը, նշել է, որ երկկողմ առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների ընդլայնման համար անհրաժեշտ է օգտագործել առկայ ներուժն ու բոլոր հնարաւորութիւնները:

Անդրադառնալով Իրան-Հայաստան սահմանամերձ շրջաններում աշխատող ազատ առեւտրական գօտիների ներուժին, նա իրանական ընկերութիւններին կոչ է արել ակտիւ ներկայութիւն ապահովել Հայաստանի համապատասխան շրջաններում:

Նա կարեւորել է տարանցիկ տրանսպորտի ոլորտում եռաչափ ձեւաչափով Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի, իսկ էներգետիկ ոլորտում՝ Իրանի, Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ փոխգործակցութիւնը՝ երկու երկրների համատեղ յանձնաժողովներին կոչ անելով այս կապակցութեամբ առաւել ակտիւացնել ջանքերը:

ՀՀ վարչապետն ասել է, որ միջազգային ասպարէզում Իրանի դիրքորոշումները կոչւած են երկրների միջեւ բարեկամական յարաբերութիւնների ընդլայնմանը՝ նշելով. «Տարածաշրջանային հիմնահարցերի հետ կապւած Իրանի հաւասարակշռւած դիրքրոշումը միանշանակօրէն նպաստում է տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան ամրապնդմանը»:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Իրանում ՀՀ դեսպանատան դիւանագէտներին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Իրանում ՀՀ դեսպանատան դիւանագէտներին

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, Ազգ. առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի Ա խորհրդական Էդւարտ Խաչատրեանի եւ ՀՀ հիւպատոս՝ Գարիկ Գրիգորեանի այցը: Հանդիպմանը ներկայ գտնւեց Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը:

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • ԱԳՆ խօսնակ. «Նախագահը Նիւ Եօրք կը մեկնի»
    ԱԳՆ խօսնակ. «Նախագահը Նիւ Եօրք կը մեկնի»

    Հանրապետութեան նախագահը կը մեկնի Նիւ Եօրք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային:

  • Երեւանն Իրանին առաջարկելու բան չունի, աւելի լաւ է կատարի 2016-ի «տնային առաջադրանքը»
    Երեւանն Իրանին առաջարկելու բան չունի, աւելի լաւ է կատարի 2016-ի «տնային առաջադրանքը»

    1993 թւականից բազմիցս փորձել եմ հասկացնել Հայաստանի բոլոր իշխանութիւններին, որ մեր երկրի համար Իրանի հետ յարաբերութիւնները պակաս կարեւոր չեն, քան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի: Տէր-Պետրոսեանի կառավարման սեւ տարիներին դա անյոյս գործ էր: Տարածաշրջանում Իրանի դերի մասին յորդորները նոյնքան անյոյս գործ դարձան նաեւ Սերժ Սարգսեանի նախագահութեան երկու ժամկէտում: Դատելով ամէն ինչից՝ Իրանը չի ուզում բանի տեղ դնել նաեւ Նիկոլ Փաշինեանը:

  • Հասան Ռուհանիի` Նիւ Եօրք նախատեսւող այցի նշանակութիւնը
    Հասան Ռուհանիի` Նիւ Եօրք նախատեսւող այցի նշանակութիւնը

    ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի նստաշրջանը պատմական նշանակութիւն ունեցաւ Իրանի եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների համար: Իսլամական յեղափոխութիւնից ի վեր առաջին անգամ կայացաւ Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահների հեռախօսազրոյցը: Հասան Ռուհանիի եւ Բարաք Օբամայի հեռախօսազրոյցից առաջ ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում հանդիպել էին երկու երկրների արտաքին գերատեսչութիւնների ղեկավարները՝ Ջան Քերին եւ Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։