Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 12:10

Դոկտ. Զարիֆը՝ խորհրդարանի փակ նիստում. «Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի ցանկացած քայլին համաչափ պատասխան տալու համար»

Իսլ. խորհրդարանի այսօրւայ փակ նիստի ընթացքում ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը պատգամաւորներին է ներկայացրել հաւանական այն թեմաները, որոնք արծարծւելու են Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախատեսւող ելոյթում:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի այսօրւայ փակ նիստի ընթացքում ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը պատգամաւորներին է ներկայացրել հաւանական այն թեմաները, որոնք արծարծւելու են Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախատեսւող ելոյթում:

Այս մասին ԻՍՆԱ-ին տեղեկացրել է, Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքական հարցերով յանձնաժողովի անդամ Մոհամմադ Ջաւադ Ջամալին:

«Պրն. Զարիֆը պագամաւորներին ներկայացրեց Միջուկային համապարփակ գործարքի հետ կապւած Թրամփի հաւանական որոշումները, միաժամանակ, նշելով, որ դրանք այնուամենայնիւ կարող են կեանքի չկոչւել: Ուրեմն անհնար է յստակօրէն ասել, թէ Թրամփի այս կամ այն հաւանական որոշումը կը գործադրւի, թէ ոչ»,- ասել է պատգամաւորը՝ յաւելելով, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ Թրամփի ջղաձիգ վարւելակերպը պայմանաւորւած է այն հանգամանքով, որ Իրանն ազդեցիկ եւ հզօր ներկայութիւն է ապահովել տարածաշրջանում, իսկ դա անհանգստացնում է Թրամփին:

Պատգամաւորը տեղեկացրել է, որ դոկտ. Զարիֆը վստահեցրել է, թէ Իրանի պետական համապատասխան կառոյցները պատրաստ են ԱՄՆ-ի ցանկացած քայլին համաչափ եւ համարժէք պատասխան տալու համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։