Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 09:00

Կարէն Խանլարեան. «Իրան-Հայաստան յարաբերութիւններն էլ աւելի խորացնելու տեղ ունեն»

Իրան-Հայաստան յարաբերութիւններն էլ աւելի խորացնելու տեղ ունեն: ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի այցն Իրան եւս մէկ քայլ է հայ-իրանական յարաբերութիւններն աւելի զարգացնելու համար: Նման կարծիքի է դոկտ. Կարէն Խանլարեանը:

«alikonline.ir» - Իրան-Հայաստան յարաբերութիւններն էլ աւելի խորացնելու տեղ ունեն: ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի այցն Իրան եւս մէկ քայլ է հայ-իրանական յարաբերութիւններն աւելի զարգացնելու համար: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Իրանի խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Կարէն Խանլարեանն` անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի` Իրան կատարած այցին:

«Կարէն Կարապետեանի այցն Իրան կարեւոր ձեռքբերում է Իրան-Հայաստան յարաբերութիւնների ընդլայնման առումով: Ամենաբարձր մակարդակով ընդունելութիւն եղաւ, թէ մամուլը, թէ վերլուծաբանները, թէ քաղաքական դաշտը դրական արձագանքեցին ՀՀ վարչապետի այցին, Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացմանը: Մամուլի քննարկումներում հետաքրքիր ծալքեր են բացւում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգաւորման համատեքստում»,- ասաց Կարէն Խանլարեանը:

Նա կարեւոր համարեց Իրան-Հայաստան տնտեսական զարգացմանն ուղղւած պայմանաւորւածութիւնները: Կարէն Խանլարեանի խօսքով, անհրաժեշտ է ակտիւացնել աշխատանքը տնտեսական տարբեր ուղղութիւններով, մասնաւորապէս, էներգետիկ:

«Ի դէպ, հանդիպումների ընթացքում ընդգծւեց ոչ միայն Իրան-Հայաստան տնտեսական համագործակցութիւնը, այլեւ այն, որ Հայաստանը կարող է կապող օղակ լինել այլ ուղղութիւններով: Ընդգծւել է, որ Պարսից ծոցից Սեւ ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մէկը կարող է լինել Հայաստանը: Խոսակցութիւններ ծաւալւեցին այն համատեքստում, թէ ինչպէս կարող է Հայաստանը, որպէս ԵԱՏՄ երկիր, կամրջող դեր կատարել»,- ասաց նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։