Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 09:10

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ. «Միջուկային գործարքից դուրս գալու դէպքում ԱՄՆ-ն կը հեղինակազրկւի»

Միջուկային գործարքից միակողմանիօրէն դուրս գալու դէպքում ԱՄՆ-ն կը հեղինակազրկւի: «CNN»-ին տւած հարցազրոյցի ընթացքում նման կարծիք է յայտնել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշրուն:

«alikonline.ir» - Միջուկային գործարքից միակողմանիօրէն դուրս գալու դէպքում ԱՄՆ-ն կը հեղինակազրկւի: «CNN»-ին տւած հարցազրոյցի ընթացքում նման կարծիք է յայտնել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշրուն՝ նշելով, որ ԱՄՆ-ն չի կարող միաժամանակ ե՛ւ խաղացող, ե՛ւ մրցավար լինել:

«ԱՄՆ-ն այն համաձայնագրի մի կողմն է, որը կազմւել է Իրանի եւ «վեցեակ»-ի միջեւ: ԱՄՆ-ից բացի, բոլոր երկրները խոստովանում են, որ Իրանը կատարել է իր ստանձնած պարտաւորութիւնները: ԱՄՆ-ը ցանկանում է դուրս գալ համաձայնագրից. սա փաստ է»,- ասել է Խոշրուն:

Պատասխանելով Միջուկային գործարքի վերաբերեալ նոր բանակցութիւնների անցկացման հնարաւորութեան մասին հարցին, Խոշրուն բացառել է դա, նշելով. «Այդ կապակցութեամբ մենք ԱՄՆ-ի նախկին կառավարութեան հետ բանակցել ենք երկու տարի: Հիմա ԱՄՆ-ի նոր վարչակազմը նոր բանակցութիւններ է պահանջում: Եթէ ԱՄՆ-ը հրաժարւի համաձայնագրից, ապա որ վստահութեան հիման վրայ է կարելի նոր բանակցութիւններ անցկացնել: Ո՛չ Իրանը, ո՛չ էլ մէկ այլ երկիր այլեւս չեն վստահի ԱՄՆ-ին»:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։