Հա

Քաղաքական

Շաբաթ, 14 Հոկտեմբերի 2017 10:20

Թրամփի ելոյթի հետ կապւած Իրանի ԱԳՆ-ն հանդէս է եկել համապատասխան յայտարարութեամբ

Իրանի եւ Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելոյթից յետոյ Իրանի արտաքին գործերի նախարարութիւնը հանդէս է եկել համապատասխան յայտարարութեամբ, որում նշւած են Իրանի արտաքին քաղաքականութեան 7 հիմնական առանցքները:

«alikonline.ir» - Իրանի եւ Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելոյթից յետոյ Իրանի արտաքին գործերի նախարարութիւնը հանդէս է եկել համապատասխան յայտարարութեամբ, որում նշւած են Իրանի արտաքին քաղաքականութեան 7 հիմնական առանցքները:

Դրանք են.

Ա. Պաշտպանել տարածաշրջանի կայունութիւնն ու անվտանգութիւնը եւ հակադարձել այն բոլոր քայլերին, որոնք կոչւած են պառակտիչ եւ ապակայունացնող գործողութիւններով նոր լարւածութիւն ստեղծել տարածաշրջանում:

Բ. Սիոնիստական վարչակազմին եւ տարածաշրջանի բռնապետական ռեժիմներին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցութիւնն այդ երկրի ռազմավարական նշանակութեան պատմական բացթողումն է, որը տարածաշրջանի եւ աշխարհի համար յղի է ծանր հետեւանքներով:

Գ. Իրանի հրթիռային կարողականութիւնն ունեցել է եւ ունի բացառապէս պաշտպանական եւ կանխարգելիչ բնոյթ:

Դ. Իրանի Զինւած ուժերը, այդ թւում՝ Իսլ. յեղափոխութեան պահակազօրը Իրանի Իսլամական Հանրապետութեան հզօրութեան մարմնաւորողն ու անվտանգութեան երաշխաւորողներն են:

Ե. Իրանի սկզբունքային քաղաքականութիւնը ողջ աշխարհում զանգւածային ոչնչացման սպառազինութեան տարածման արգելումն է:

Զ. Այս պահին, միջազգային ասպարէզում ԱՄՆ-ն առաւել քան երբեւէ մեկուսացած է, իսկ աշխարհին ապացուցւել է Իրանի իրաւացիութիւնը:

Է. Միջազգային եւ տարածաշրջանային բազմաթիւ հարցերի հետ կապւած Իրանի եւ ԱՄՆ-ի տարաձայնութիւնը անհերքելի փաստ է: Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակից ի վեր, ՄԱՆ-ն իր սխալ հաշւարկների շնորհիւ այս տարաձայնութիւնն ուղղորդում է դէպի Իրանի ժողովրդի հետ ակնյայտ թշնամանքի:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։