Հա

Քաղաքական

Շաբաթ, 14 Հոկտեմբերի 2017 11:10

«ԱՄՆ-ն առաւել քան երբեւէ մեկուսած է». Հանրապետութեան նախագահն արձագանգել է Թրամփի ելոյթին

Իրանի եւ Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելոյթին արձագանգել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir»- Իրանի եւ Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելոյթին արձագանգել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Նա յայտարարել է, որ Իրանն անակնկալի չի եկել Թրամփի ելոյթից, իսկ այն ապացուցել է, որ «Միջուկային գործարքն աւելի ամուր է այն ինչից, որ այս պարոնը պատկերացնում էր նախագահական ընտրապայքարի ժամանակ»:

Դոկտ. Ռոհանին նշել է, որ որեւէ երկրի ղեկավար չի կարող ինքնուրոյն չեղեալ համարել միջազգային կարեւորագոյն գործարքը, որն ունի ՄԱԿ-ի աջակցութիւնը:

«Սա միջազգային բազմակողմ գործարք է, որը ստորագրել է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը: Կարո՞ղ է արդեօք մէկ նախագահ ինքն իր կողմից վերացնել նման կարեւոր միջազգային գործարքը»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ ընդգծելով, որ Իրանը հաւատարիմ կը մնայ Միջուկային գործարքին այնքան ժամանակ, քանի դեռ այն ապահովում է երկրի շահերը:

«Քանի դեռ օգտւում ենք Միջուկային գործարքի առաւելութիւններից, ազգային շահերի շրջանակում յարգելու ենք այն: Մենք գործարկցել ենք ՄԱԳԱՏԷ-ի հետ եւ միջազգային համաձայնագրերի շրջանակում շարունակելու ենք այդ համագործակցութիւնը: Սակայն, եթէ մի օր չապահովւի մեր շահերը, չկասկածէ՛ք, Իրանն առանց վարանումի կարձագանգի դրան»,- ասել է Հանրապետութեան նախագահը:

Անդրադառնալով Միջուկային գործարքի վերաբերեալ Թրամփի որոշման հետ կապւած եւրոպական երկրների բացասական դիրքորոշմանը, նախագահը դա համրել է ԱՄՆ-ի մեկուսացման ապացոյցը. «Միջուկային գործարքի հետ կապւած ԱՄՆ-ն այսօր, առաւել քան երբեւէ յայտնւել է մեկուսացած վիճակում»,- ասել է նա:

Դոկտ. Ռոհանին նշել է, որ թւում է, թէ Թրամփը չգտի, որ Միջուկային գործարքն Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքւած եկկողմանի համաձայնագիր չէ, այլ՝ միջազգային բազմակողմ համաձայնագիր, որը փոփոխման եւ վերանայման ենթակայ չէ. «Դրան չի աւելանալու, եւ դրանից չի կրճատւելու որեւէ կէտ»,- ընդգծել է նա:

Նա քննադտել է իր ելոյթում Պարսից ծոց անւանման փոխարէն Արաբական ծոց կեղծ բառակապակցութեան օգտագործումը՝ նշելով, որ զարմանալի է, թէ այդ ինչպէ՞ս է լինում, որ մի երկրի նախագահ դեռեւս չգիտի յայտնի մի ծոցի աշխարհագրական-պատմական անունը:

Անդրադառնալով Իրանի հրթիռային կարողականութեանը Հանրապետութեան նախագահն ասել է, որ Իրանն իր սպառազինութիւնն օգտագործում է բացառապէս պաշտպանական նպատակներով. «Մեր սպառազինութիւնը եւ հրթիռային համակարգը պաշտպանութեան համար են նախատեսւած»,- յայտնել է նա:  

Խօսելով Իսլ. յեղափոխութեան պահակազօրին հասցէագրւած Թրամփի մեղադրանքների մասին, դոկտ. Ռոհանին նշել է, որ պահակազօրը տարածաշրջանի ժողովրդների կողքին շարունակելու է պայքարն ահաբեկչութեան դէմ:

Նախագահ Ռոհանին շեշտել է, որ Թրամփն իր սադրիչ խօսքերով չի կարող պառակտում մտցնել Իրանի ժողովրդի շարքերում՝ ընդգծելով, որ անհնար է նման ելոյթներով անջրպետ ստեղծել ժողովրդի, կառավարութեան եւ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի միջեւ:

Իր ելոյթի աւարտական բաժնում Հանրապետութեան նախագահը մէկ անգամ եւս յիշեցրել է, որ Իրանի ժողովուրդը յարգանքով է վերաբերւում ԱՄՆ-ի ժողովրդին, եւ իր ցասումն ուղղւած է միայն ԱՄՆ-ի իշխանութիւնների թշնամական գործողութիւններին:

 

 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։