Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017 11:20

Հանրապետութեան նախագահ. «Ոչ մէկը թող չխօսի Իրանի զինանոցի մասին»

Ոչ մէկը իրաւասու չէ խօսելու Իրանի զինանոցի մասին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին հանգուցեալ Մուստաֆա Խոմէյնիի նահատակութեան 40-ամեակի առիթով կազմակերպւած միջոցառման ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Ոչ մէկը իրաւասու չէ խօսելու Իրանի զինանոցի մասին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին հանգուցեալ Մուստաֆա Խոմէյնիի նահատակութեան 40-ամեակի առիթով կազմակերպւած միջոցառման ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«Ուշադրութիւն մի դարձրէք Իրանի զինանոցի մասին շրջանառւող խօսակցութիւններին: Իրանի զինանոցը նման է բոլոր երկրների զինանոցին: Կան միջազգային օրէնքներ, կայ նաեւ մեր Սահմանադրութիւնը, որը յստակ սահմանում է, թէ մեր ԶՈՒ-ն պէտք է ունենայ կանխարգելիչ գործառոյթ եւ մենք էլ այլ բան չենք ցանկանում»,- ասել է նախագահն՝ ընդգծելով. «Անհրաժեշտութեան դէպքում մենք պաշտպանւելու ենք, եւ ոչ մէկը չի կարող խօսել մեր ռազմական կարողականութեան մասին, որը կառուցւած է մեր Սահմանադրութեան եւ պաշտպանական դոկտրինայի հիման վրայ»:

Անդրադառնալով տարածաշրջանում Իրանի ազդեցութեան մասին խօսակցութիւններին, դոկտ. Ռոհանին կրկին խորհուրդ է տւել ուշադրութիւն չդարձնել դրանց. «Ո՞վ է տարածաշրջանի աւերման պատճառը դարձել, ո՞վ աւերեց Իրաքը, ո՞վ է ստեղծել եւ հովանաւորում ահաբեկիչներին: Ուշադրութիւն մի դարձրէք այս խօսակցութիւններին: Անհրաժեշտութեան դէպքում գիտենք, թէ ինչպէս է պէտք պատասխանել դրանց: Մենք ընթանում ենք ճիշտ ուղով եւ շարունակելու ենք դա»,- նշել է Հանրապետութեան նախագահը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։