Հա

Քաղաքական

12/05/2013 - 11:45

altԻրանի 11-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածուների գրանցման ժամկէտը երէկ երեկոյեան իր աւարտին հասաւ: Ստորեւ ներկայացնում ենք մի քանի գրանցւած թեկնածուների տեսակէտները:

alt* Հադդադ Ադէլը ուրբաթ օրը ներքին գործոց նախարարութեան մէջ գրանցւելուց յետոյ՝ նշեց. «Զարգացում» (Փիշրաֆթ) կոալիցիայի վերջնական դէմքը կը յայտարարւի այն ժամանակ երբ Պահապան խորհուրդը յայտարարի իր տեսակէտը: Խօսելով յիշեալ կոալիցիայի անդամ Ղալիբաֆի նկատմամբ իր ցուցաբերած հովանաւորութեան մասին՝ ասաց. «Թէեւ հովանաւորել եմ նրան, բայց չի նշանակում, որ Ղալիբաֆը կոալիցիայի վերջնական դէմքն է»: Այդ մասին յայտարարել է «Դոնիայէ էղթեսադ» օրաթերթը:
alt* ԻՌՆԱ-ի համաձայն՝ գրանցւած թեկնածուներից է Թեհրանի քաղաքապետ Մոհամմադբաղեր Ղալիբաֆը:
Նա ի պատասխան այն հարցի թէ եթէ Պահապան խորհրդի կողմից չհաստատւի իր թեկնածութիւնը, ի՞նչ հակազդեցութիւն կը դրսեւորի, ասաց. «Սահմանադրական օրէնքը ազգային դաշինք է, եւ պատասխանատուները ուրիշներից առաւել՝ պէտք է յարգեն այն»:
alt* ԻՌՆԱ-ի համաձայն՝ նախագահական ընտրութիւններին իր թեկնածութիւնն է դրել պահպանողական կոալիցիայի անդամ Աբութորաբիֆարդը, որը խորհրդարանի առաջին փոխնախագահն է:
alt* ԻՌՆԱ-ի համաձայն՝ նախագահական ընտրութիւնների թեկնածուներից է Փարւիզ Քազեմին, որը նախագահ Ահմադինեժադի առաջին բարօրութեան նախարարն էր: Նա արձանագրւելուց յետոյ՝ յոյս յայտնեց, որ երկրում քաղաքական սխրագործութեան իրականացման համար՝ բոլոր հակումները մասնակցեն ընտրութիւններին եւ յեղափոխութեան ու համակարգի սրտցաւ անհատներն իրենց ծրագրերը ներկայացնեն»: Նա նշեց, որ որպէս անկախ թեկնածու է հանդէս եկել:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։