Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 07 Նոյեմբերի 2017 12:20

ԱԳՆ տեղակալ. «Միջուկային գործարքը, որպէս լուսոյ փարոս պէտք է շարունակի լուսաւորել դիւանագիտութեան աշխարհը»

Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչիի կարծիքով, Միջուկայի համապարփակ համաձայնագրի շնորհիւ հնարաւոր եղաւ փարատել երկարատեւ մի թիւրիմացութիւն, որը կարող էր վնասել բոլորին:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչիի կարծիքով, Միջուկայի համապարփակ համաձայնագրի շնորհիւ հնարաւոր եղաւ փարատել երկարատեւ մի թիւրիմացութիւն, որը կարող էր վնասել բոլորին: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին նա յայտարարել է այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՄԱԿ-ի հիմնադրման 72-ամեակին նւիրւած միջոցառման ընթացքում:

Միջոցառման ընթացքում նա կարեւորել է ՄԱԿ-ի դերն ու նշանակութիւնը միջազգային հիմնահարցերի կարգաւորման գործում՝ նշելով, որ ՄԱԿ-ն այն կարեւոր հարթակներից մէկն է, որն օգտագործելով երկրներն ու անհատները կարող են բարձրաձայնել իրենց բողոքների ու խնդիրների մասին, եւ կարգաւորել առկայ հիմնահարցերը:

«ՄԱԿ-ը կարեւոր գործօն է, որի շրջանակում եօթ երկրի եւ ԵՄ-ին յաջողւեց կարգաւորել բարդ մի հիմնահարց, որին մենք կոչում ենք Միջուկային համապարփակ համաձայնագիր: Այն փարատեց երկարատեւ մի թիւրիմացութիւն, որը կարող էր վնասել բոլորին, եւ մեզ յաջողւեց չէզոքացնել միջազգային նշանակութեան մի մարտահրաւէր»,- ասել է իրանցի աւագ դիւանագէտը:

Աբբաս Արաղչին նշել է, որ Միջուկային գործարքը լաւագոյն օրինակն է, որն ապացուցում է, թէ դիւանագիտութիւնն ու բանակցային գործընթացն ինչպէս են կարող փոխարինել տարաձայնութիւններին եւ պատերազմին. «Միջուկային գործարքը, որպէս լուսոյ փարոս պէտք է շարունակի լուսաւորել դիւանագիտութեան աշխարհը»,- ընդգծել է նա:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։