Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 08 Նոյեմբերի 2017 09:00

Դոկտ. Ռոհանի. «Իրանը կանգնած է մնալու Լիբանանի ժողովրդի կողքին»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Լիբանանի նախագահ Միշէլ Աունի հետ քննարկել է լիբանանեան վերջին զարգացումները:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ նոյեմբերի 7-ին հեռախօսազրոյց է ունեցել Լիբանանի նախագահ Միշէլ Աունի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հեռախօսազրոյցի ընթացքում դոկտ. Ռոհանին բարձր է գնահատել Իրան-Լիբանան բարեկամական յարաբերութիւնները՝ վստահեցնելով, որ Իրանը մշտապէս կանգնած է մնալու Լիբանանի ժողովրդի կողքին եւ ջանք չի խնայի նպաստելու այդ երկրում կայունութեան ամրապնդմանը:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մշտապէս ձգտել է տարածաշրջանի երկրներում, այդ թւում՝ նաեւ Լիբանանում կայունութեան պահպանմանն ու ամրապնդմանը»,- նշել է Հանրապետութեան նախագահը՝ յաւելելով «Անկասկած Լիբանանի մեծ ժողովրդին կը յաջողւի խոհեմութեամբ յաղթահարել նաեւ այս սադրանքը՝ թոյլ չտալով, որ Լիբանանը վերածւի այլ երկրների հակամարտութեան թատերաբեմի եւ ահաբեկիչների ներկայութեան համար առիթ ստեղծւի»:

Անդրադառնալով Լիբանանում կայունութեան ու անդորրի պահպանման եւ ծաւալւող նոր իրադարձութիւնների կապակցութեամբ Լիբանանի ժողովրդի զգօնութեան անհրաժեշտութեան մասին նախագահ Աունի ելոյթին, դոկտ. Ռոհանին վստահութիւն է յայտնել, որ Լիբանանի նախագահի արժէքաւոր փորձառութեան եւ ժողովրդի ու բանակի զգօնութեան շնորհիւ այդ երկրում կը պահպանւի կայունութիւնը:

Նախագահ Աունն էլ իր հերթին ողջունել է Թեհրան-Բէյրութ յարաբերութիւնների ամրապնդումն ու ընդլայնումը: Անդրադառնալով Լիբանանում ծաւալւող վերջին իրադարձութիւններին եւ վարչապետ Հարիրիի հրաժարականին, Միշէլ Աունը նշել է, որ թէեւ Լիբանանը այսօր գտնւում է բարդ իրավիճակում, այդուհանդերձ երկրում կայունութիւնն ու անդորրը պահպանւում է, իսկ ժողովուրդն էլ զգօնութեամբ է վերաբերւում ծաւալւող իրադարձութիւնների նկատմամաբ:

 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։