Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 08 Նոյեմբերի 2017 09:30

Իրանը բողոքի նամակ է յղել ՄԱԿ-ին

Իրանին ուղղւած Սաուդական Արաբիայի անհիմն մեղադրանքների կապակցութեամբ, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշրուն երէկ՝ նոյեմբերի 7-ին բողոքի նամակ է յղել ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարին եւ Անվտանգութեան խորհրդի նախագահին:

«alikonline.ir» - Իրանին ուղղւած Սաուդական Արաբիայի անհիմն մեղադրանքների կապակցութեամբ, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշրուն երէկ՝ նոյեմբերի 7-ին բողոքի նամակ է յղել ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարին եւ Անվտանգութեան խորհրդի նախագահին:

Նա խստօրէն դատապարտել է Իրանին հասցէագրւած սաուդական պաշտօնատարների անհիմն մեղադրանքները՝ դրանք համարելով սադրիչ եւ ոչ կառոցողական քայլեր, որոնք հակասում են ՄԱԿ-ի կանոնագրութեան 2-րդ յօդւածի 4-րդ կէտին, որը բացառում է ուժի կիրառման մասին սպառնալիքը:

«Սաուդական Արաբիայի պաշտօնատարների նման արտայայտութիւնները նպատակ է հետապնդում շեղելու միջազգային հանրութեան ուշադրութիւնը Եմէնի նկատմամբ այդ երկրի իրականացրած ագրեսիայից»,- բողոքի նամակում գրել է Խոշրուն՝ յիշեցնելով, որ նման քայլերով սաուդացիները չեն կարող խուսափել մարդկութեան դէմ յանցագործութիւնների մեղադրանքներից:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մշտապէս ձգտել է տարածաշրջանի երկրներում խաղաղութեան եւ կայունութեան կայացմանը, եւ իր կենսական շահերը բացատրել է հարեւան երկրների, մասնաւորապէս Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների կայունութեան պահպանման շրջանակում»,- շեշտել է Խոշրուն:

Իրանի անունից նա բոլորին կոչ է արել շարժւել խելամտօրէն՝ բացառելով սպառնալիքների լիկսիկոնի օգտագործումն ու սադրիչ գործողութիւնները, որոնք նպաստում են միայն առանց այն էլ անկայուն այս տարածաշրջանի առաւել ապակայունացմանը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։