Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 08 Նոյեմբերի 2017 10:40

Իրանագէտ. «Ալիեւի՝ Թեհրան կատարած այցից օրեր անց Բաքուն վերսկսել է հակաիրանական քարոզչութիւնը»

«Ընդամենը մի քանի օր է անցել, ինչ Ադրբեջանի նախագահն Իրանի իր գործընկերոջ եւ ԻԻՀ հոգեւոր առաջնորդի հետ հանդիպմանը հաւաստիացնում էր, որ Բաքուն պատրաստակամ է Թեհրանի հետ խորացնել իր յարաբերութիւնները, սակայն բաւական էր, Իրանի եւ Սաուդական Արաբիայի յարաբերութիւններում փոքր-ինչ լարւածութիւն առաջանար, Բաքուն անմիջապէս վերադարձաւ իր հիմնական առաքելութեանը»: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է իրանագէտ Արմէն Իսրայէլեանը:

«alikonline.ir» - «Ընդամենը մի քանի օր է անցել, ինչ Ադրբեջանի նախագահն Իրանի իր գործընկերոջ եւ ԻԻՀ հոգեւոր առաջնորդի հետ հանդիպմանը հաւաստիացնում էր, որ Բաքուն պատրաստակամ է Թեհրանի հետ խորացնել իր յարաբերութիւնները, սակայն բաւական էր, Իրանի եւ Սաուդական Արաբիայի յարաբերութիւններում փոքր-ինչ լարւածութիւն առաջանար, Բաքուն անմիջապէս վերադարձաւ իր հիմնական առաքելութեանը, այն է՝ այս դէպքում լիարժէք լծւելով Սաուդական Արաբիայի՝ հակաիրանական քարոզչութեան գործին, եւ ըստ պարսկերէն աղբիւրների՝ վիրաւորական մեկնաբանութիւններ անելով ԻԻՀ հոգեւոր իշխանութեան ներկայացուցիչների հասցէին»: Այս մասին ըստ «panorama.am»-ի՝ իր ֆէյսբուքեան էջում գրել է իրանագէտ Արմէն Իսրայէլեանը:

Նա մանրասնում է. «Եւ սա այն դէպքում, երբ ադրբեջանական ԱՊԱ լրատւական գործակալութեան ղեկավարն օրերս իրանական ԻՍՆԱ լրատւական գործակալութեան հետ համագործակցութեան մասին յուշագրի ստորագրման ժամանակ իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին յորդորել էր ադրբեջանամէտ տեսակէտների ներկայացմամբ յաճախակի անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը»։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։