Հա

Քաղաքական

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 09:00

ՄԱԳԱՏԷ-ն կրկին հաւաստիացրել է. «Իրանը կատարում է իր ստանձնած պարտաւորութիւնները»

ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր քարտուղար Իւկիա Ամանոն կրկին հաւաստիացրել է, որ Իրանն ամբողջութեամբ կատարում է Միջուկային գործարքով իր ստանձնած պարտաւորութիւնները:

«alikonline.ir» - ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր քարտուղար Իւկիա Ամանոն կրկին հաւաստիացրել է, որ Իրանն ամբողջութեամբ կատարում է Միջուկային գործարքով իր ստանձնած պարտաւորութիւնները: Այս մասին նա յայտարարել է ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում իր ելոյթի ժամանակ:

ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր քարտուղարը նշել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի ուժի մէջ մտնելուց յետոյ Իրանի միջուկային ծրագրի ծաւալը նւազել է, երկրում աշխարհի ամենախիստ ստուգումներն են անցկացւում:

«Միջուկային համապարփակ համաձայնագրի շրջանակներում Իրանը կատարում է իր ստանձնած պարտաւորութիւնները: Այժմ Իրանը միջուկային գործունէութեան վերաբերեալ ամենախիստ ստուգումներն է անցնում: Մեր տեսուչները օբիեկտներին ազատ մուտք ունեն եւ Իրանի միւջուկային ծրագրի մասին այժմ աւելի շատ տեղեկութիւններ ունեն, քան նախկինում՝ Միջուկային գործարքի ուժի մէջ մտնելուց առաջ»,- յայտարարել է նա:

Նշենք, որ նախօրէին Ամանոն հանդիպել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հէյլիին, որի հետ քննարկել է Միջուկային գործարքի իրագործման ընթացքը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։