Հա

Քաղաքական

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 09:20

Զարիֆը հանդիպել է Մոգերինիի հետ

Դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նոյեմբերի 10-ին Ուզբեկիստանի Սամարղանդ քաղաքում կայացած «Անվտանգութիւնն ու կայուն զարգացումը Կենտրոնական Ասիայում» միջազգային համագումարի շրջանակում հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ նոյեմբերի 10-ին Ուզբեկիստանի Սամարղանդ քաղաքում կայացած «Անվտանգութիւնն ու կայուն զարգացումը Կենտրոնական Ասիայում» միջազգային համագումարի շրջանակում հանդիպել է ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւնները, անդրադարձել են տարածաշրջանային իրադարձութիւններին, եւ զրուցել են Միջուկային համապարփակ համաձայնագրի իրագործման ընթացքի մասին:

Յիշեցնենք, որ նախօրէին համագումարի ժամանակ հնչեցրած իր ելոյթի ընթացքում Մոգերինին Միջուկային համապարփակ համաձայնագիրը համարել էլ «դիւանագիտական խոշորագոյն ձեռքբերում»՝ վստահութիւն յայտնելով, որ այն ամբողջովին կիրագործւի:

Դոկտ. Զարիֆն էլ իր հերթին կրկին յայտարարել էր, որ պաշտօնական Թեհարնը հաւատարիմ է Միջուկային գործարքով իր ստանձնած բոլոր պարտաւորութիւններին: Նա ԵՄ-ին կոչ էր արել խօսքից գործի անցնել եւ Միջուկային գործարքը պաշտպանելու մասին յայտարարութիւններից բացի ճնշում գործադրել, որպէսզի այն ամբողջովին իրագործւի:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։