Հա

Քաղաքական

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 15:10

Կայացել է երեք ուժերի ղեկավարների հերթական հանդիպումը

Այսօր՝ նոյեմբերի 11-ին կայացել է երկրի գործադիր, օրէնսդիր եւ դատական ուժերի ղեկավարների՝ դոկտ. Հասան Ռոհանիի, դոկտ. Ալի Լարիջանիի եւ այաթ. Ամոլի Լարիջանիի հերթական հանդիպումը:

«alikonline.ir» - Այսօր՝ նոյեմբերի 11-ին կայացել է երկրի գործադիր, օրէնսդիր եւ դատական ուժերի ղեկավարների՝ դոկտ. Հասան Ռոհանիի, դոկտ. Ալի Լարիջանիի եւ այաթ. Ամոլի Լարիջանիի հերթական հանդիպումը:

Հանդիպման աւարտից յետոյ կայացած մամլոյ ասուլիսի ընթացքում Հանրապետութեան նախագահը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկւել են երկրին եւ տարածաշրջանի իրադարձութիւններին վերաբերող մի շարք կարեւոր հարցեր: Նա տեղեկացրել է, որ երեք ուժերի ղեկավարները պայմանաւորւել են առկայ խնդիրների կարգաւորման համար արագացնել որոշումների կայացման գործընթացը:

«Երկրի երեք ուժերում քննարկւող բազմաթիւ խնդիրներ կապակցւած են միմեանց հետ: Եթէ դրանց քննարկման գործընթցն ընթանայ ընդունւած կարգով, ապա հնարաւոր է, որ խնդրի հանգուցալուծումը պահանջի երկար ժամանակ, ինչը չի բխում երկրի շահերից: Այդ իսկ պատճառով էլ հանդիպման ընթացքում որոշւեց կիրառել քայլեր, որոնք կարագացնեն գործընթացը»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Նախագահը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկւել են նաեւ տարածաշրջանային վերջին իրադարձութիւններն ու զարգացումները՝ նշելով, որ վերջին տարիների ընթացքում յաջողւել է չէզոքացնել տարածաշրջանի հետ կապւած բազմաթիւ դաւադրութիւններ, որի պատճառով էլ չարամիտները փորձում են դիմել նոր սադրանքների, որն անհրաժեշտ է դարձնում ժողովրդի առաւել զգօն մօտեցումը. «Տարածաշրջանում անվտանգութեան եւ կայունութեան համար կը ձեռնարկենք անհրաժեշտ բոլոր քայլերը եւ դրանց հետ կապւած համադրութիւնները կը կատարենք երեք ուժերի ղեկավարների նիստերի ընթացքում»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։