Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 10:00

Բահրամ Ղասեմի. «Մերձաւոր Արեւելքի իրադարձութիւնների հետ կապւած Ֆրանսիան պէտք է ցուցաբերի հեռատեսութիւն»

Արձագանգելով նախօրէին տարածաշրջան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի յայտարարութեանը, ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին նշել է, որ տարածաշրջանային իրադարձութիւնների հետ կապւած Ֆրանսիան պէտք է ցուցաբերի հեռատեսութիւն:

«alikonline.ir» - Արձագանգելով նախօրէին տարածաշրջան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի յայտարարութեանը, ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին նշել է, որ տարածաշրջանային իրադարձութիւնների հետ կապւած Ֆրանսիան պէտք է ցուցաբերի հեռատեսութիւն: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Մենք ակնկալում ենք, որպէսզի Ֆրանսիան չազդւի Իրանի դէմ տարածաշրջանի որոշ երկրների յայտարարութիւններից, եւ Մերձաւոր Արեւելքի ու Պարսից ծոցի տարածաշրջանի զգայուն իրադարձութիւնների կապակցութեամբ ցուցաբերի իրատեսութիւն, անկողմնակալութիւն եւ հեռատեսութիւն»,- ասել է Ղասեմին՝ յաւելելով, որ պաշտօնական Փարիզում գիտակցում են, որ այդ մեղադրանքները չեն համապատասխանում վերջին տասնամեակի ընթացքում Մերձաւոր Արեւելքում ծաւալւող իրադարձութիւնների ընթացքին:

«Կարծում ենք, թէ պատասխանատու կեցւածքը ենթադրում է, որ Ֆրանսիան Պարսից ծոցի իր դաշնակիցներին համոզի որդեգրել խելամիտ եւ ոչ զգացական քաղաքականութիւն»,- նշել է ԱԳ նախարարութեան խօսնակը:

Նա ընդգծել է, որ պաշտօնական Թեհրանը ֆրանսիացի պաշտօնեաներին բազմիցս ասել է, թէ Միջուկային գործարքը վերանայման ենթակայ չէ, եւ անհնար է նրան որեւէ կէտ աւելացնել. «Իսկ Իրանի պաշտպանական կարողականութեան հետ կապւած, Ֆրանսիան տեղեկացւած է, որ դա բանակցութեան ենթակայ չէ»,- յստակեցրել է Ղասեմին:

Նշենք, որ նախօրէին տարածաշրջան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն անդրադառնալով Իրանի հրթիռային ծրագրին, նշել էր, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որոնք Իրանին կը ստիպեն այդ կապակցութեամբ գնալ բանակցութիւնների:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։