Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 11:40

ԱԳՆ. «Հարեւանների անվտանգութիւնը մեր անվտանգութիւնն է»

Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հերքել է Բահրէյնի պաշտօնատարների կողմից Իրանին հասցէագրւած իրականութեանը չհամապատասխանող եւ անհիմն հերթական մեղադրանքը:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հերքել է Բահրէյնի պաշտօնատարների կողմից Իրանին հասցէագրւած իրականութեանը չհամապատասխանող եւ անհիմն հերթական մեղադրանքը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Մենք մշտապէս նշել ու յստակեցրել ենք, որ հարեւան երկրների անվտանգութիւնն ու կայունութիւնը մեր անվտանգութիւնն ու կայունութիւնն է: Մենք հաւատարիմ ենք այդ սկզբունքին»,- նշել է Ղասեմին՝ յաւելելով, որ պաշտօնական Մանամայի մօտ ցանկացած դէպքի համար Իրանին մեղադրելն արդէն սովորութեան է վերածւել:

«Նրանք պէտք է գիտակցեն, որ անցել է այլոց մեղադրելու եւ պատասխանատւութիւնից խուսափելու ժամանակները»,- յստակեցրել է ԱԳ նախարարութեան խօսնակը:

Յիշեցնենք, որ նախօրէին պայթեցւել է Մանամայից 15 կմ. հեռաւորութեան վրայ գտնւող նաւթամուղը: Դէպքի կապակցութեան յայտարարութեամբ է հանդէս եկել Բահրէյնի ներքին գործերի նախարարը, պայթիւնի կազմակերպման գործում մեղադրելով Իրանին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։