Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 11:50

Իրանագէտ. «Իրանը պատրաստ է իր ռազմական ներկայութիւնը հաստատել Սիրիայում»

Եթէ Իրանը Սիրիայի տարածքում ռազմաբազայ ստեղծի, դրանից կուժեղանան երկուսն էլ, սակայն միանշանակ է, որ Իրանի օգուտն աւելի մեծ կը լինի։ Այդ երկրի տարածաշրջանային ազդեցութիւնն աւելի կը մեծանայ։ 

«alikonline.ir» - Եթէ Իրանը Սիրիայի տարածքում ռազմաբազայ ստեղծի, դրանից կուժեղանան երկուսն էլ, սակայն միանշանակ է, որ Իրանի օգուտն աւելի մեծ կը լինի։ Այդ երկրի տարածաշրջանային ազդեցութիւնն աւելի կը մեծանայ։ «panorama.am»-ի թղթակցի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց իրանագէտ Արմէն Իսրայէլեանը։

«Սիրիական հակամարտութեան ընթացքում Իրանը Սիրիայում ոչ բացայայտ ռազմական ներկայութիւն է ունեցել։ Իրանի աշխարհազօրն ինչպէս Լիբանանում, այնպէս էլ Իրաքում եւ Սիրիայում մշտապէս աջակցել է շիիական խմբաւորումներին։ Ներկայումս էլ Սիրայում Իրանի իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլէյմանին անմիջականօրէն համակարգում է տեղի շիիական ռազմական խմբաւորումները։

Վերջիններս պայքարում են ահաբեկիչների դէմ։ Այս համատեքստում Իրանը ե՛ւ ֆիաննսական, ե՛ւ ռազմական աջակցութիւն է ցուցաբերում Սիրիային։ Աւելին, յայտարարում է, որ շարունակելու է այնքան աջակցութիւն ցուցաբերել, միչեւ երկիրն ամբողջովին ազատագրւի ԴԱԷՇ-ի ներկայութիւնից»,- նշել է իրանագէտը։

Արմէն Իսրայէլեանի խօսքով, եթէ Սիրիայի տարածքում իրանական մշտական ռազմաբազա գործի, ակնյայտ է, որ Իրանի դերակատարութիւնը տարածաշրջանում զգալի կուժեղանայ։ Սակայն դրանից միաժամանակ կը շահի նաեւ Սիրիան։

«Ամէն դէպքում կարծում եմ, որ Սիրիայում Իրանը ռազմական ներկայութիւն կարող է ունենալ սիրիական հակամարտութեան աւարտից յետոյ։ Երբ քաղաքական բանակցութիւններն աւարտւեն եւ Սիրիայի կարգավիճակիը որոշւի, Իրանը գուցէ որոշակի ռազմական տեխնիկայ տեղակայի այդ երկրում՝ հետեւելու Սիրիայում անվտանգային միջավայրի բարելաւմանը։ Ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական առումներով Իրանը պատրաստ է իր ներկայութիւնը հաստատելու Սիրիայում»,- ասաց իրանագէտը։

Յիշեցնենք, որ «BBC» լրատւական գործակալութիւնը տւեալներ էր հաղորդել այն մասին, որ Իրանը Սիրիայում մշտական ռազմաբազայ է կառուցում։ Ըստ գործակալութեան՝ Իրանը ռազմական բազան ստեղծում է այն տարածքում, որը գտնւում է սիրիական բանակի հսկողութեան տակ, Դամասկոսից մօտ 14 կմ. դէպի հարաւ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։