Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 10:50

Հանրապետութեան նախագահի յանձնարարականն՝ առաջին տեղակալին. «Բոլոր միջոցները մոբիլիզացնել տուժածներին օգնութիւն ցուցաբերելու եւ որոնողա-փրկարարական աշխատանքները կազմակերպելու համար»

Դոկտ. Հասան Ռոհանին Էսհաղ Ջահանգիրիին յանձնարարել է բոլոր միջոցները մոբիլիզացնել նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հզօր երկրաշարժից տուժածներին օգնութիւն ցուցաբերելու եւ որոնողա-փրկարարական աշխատանքները կազմակերպելու համար:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին իր առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին յանձնարարել է բոլոր միջոցները մոբիլիզացնել նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հզօր երկրաշարժից տուժածներին օգնութիւն ցուցաբերելու եւ որոնողա-փրկարարական աշխատանքները կազմակերպելու համար:

«Ի հետեւումն տուժածներին օգնութիւն տրամադրելու նպատակով երկրի, յատակապէս՝ աղէտի գօտուն կից նահանգների բոլոր միջոցները մոբիլիզացնելու վերաբերեալ երէկ երեկոյեան ներքին գործերի նախարարին տրւած յանձնարարականին, եւ հաշւի առնելով աւերածութեան ծաւալներն, անհրաժեշտ է, որպէսզի դուք ստանձնէք բոլոր կառոյցների, հիմնարկ-ձեռնարկութիւնների եւ քաղաքացիական նախաձեռնութիւնների հնարաւորութիւնների ու միջոցների մոբիլիզացման եւ աշխատանքների կազմակերպման ղեկավարումը»,- ասւած է դոկտ. Ռոհանիի յանձնարարականում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում ՀՀ նախագահի պաշտօնում Արմէն Սարգսեանի առաջադրմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։