Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 14 Նոյեմբերի 2017 09:00

Նախագահի թւիթերեան գրառումը. «Երկրաշարժը ցաւ ու վիշտ պատճառեց Իրանի ողջ ժողովրդին»

Նախօրէին Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի կապակցութեամբ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին գրառում է կատարել «Twitter»-ի իր միկրոբլոգում:

«alikonline.ir» - Նախօրէին Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի կապակցութեամբ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին գրառում է կատարել «Twitter»-ի իր միկրոբլոգում:

«Երկրի արեւմտեան շրջաններում եւ Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժը, որը մի խումբ հայրենակիցների մահւան պատճառը դարձաւ, ցաւ ու վիշտ պատճառեց Իրանի ողջ ժողովրդին:

Աղէտից յետոյ, ներքին գործերի նախարարի գլխաւորութեամբ ձեւաւորւեց ճգնաժամային շտաբ, եւ բոլոր հնարաւորութիւններն ու միջոցները մոբիլիզացւեցին տուժածներին եւ վիրաւորներին օգնութիւն տրամադրելու համար: Անցեալ գիշերւայ ընթացքում հեռախօսազրոյց եմ ունեցել ՆԳ նախարարի եւ Քերմանշահի նահանգապետի հետ ու ծանօթացել եմ որոնողա-փրկարարական աշխատանքների ընթացքին՝ կատարելով անհրաժեշտ յանձնարարականները»,- գրել է դոկտ. Ռոհանին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։