Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 14 Նոյեմբերի 2017 10:20

Զարիֆի նամակը՝ Գուտերէշին. «Միջազգային հանրութիւնը պէտք է վերջ տայ Եմէնի անիմաստ պատերազմին»

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը միջազգային հանրութեանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Եմէնի անիմաստ պատերազմին վերջ տալու համար: Այդ մասին նա գրել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշին հասցէագրւած իր նամակում:

«alikonline.ir» - ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը միջազգային հանրութեանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Եմէնի անիմաստ պատերազմին վերջ տալու համար: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այդ մասին նա գրել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշին հասցէագրւած իր նամակում:

Նկարագրելով հումանիտար այն աղէտալի վիճակը, որը ստեղծւել է Եմէնի խաղաղ բնակիչների դէմ Սաուդական Արաբիայի եւ նրա գլխաւորած կոալիցիայի կազմակերպած ագրեսիայի արդիւնքում, դոկտ. Զարիֆը զգուշացրել է, որ ճգնաժամը խորանում եւ աղէտի է վերածւում Ռիադի եւ նրա դաշնակիցների կողմից Եմէնի կումունիկացիոն բոլոր հնարաւորութիւնների շրջափակման պատճառով. «Աղէտ, որն ըստ ՄԱԿ-ի՝ կարող է վերածւել մարդկային պատմութեան վերջին տասնամեակների ամենասարսափելի սովին՝ միլիոնաւոր կեանքեր խլելով»,- գրել է նա:

Իրանի արատքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը յստակեցրել է, որ մարդասիրական միջազգային նորմերի խախտման եւ պատերազմական յանցագործութիւնների անմիջական պատասխանատւութիւնը կրելու են դրա հեղինակները, որոնք փորձում են խուսափելով պատասխանատւութիւնից, շեղել միջազգային հանրութեան ուշադրութիւնը՝ մեղքը բարդելով այլոց վրայ:

«Միջազգային հանրութիւնը պարտաւոր է միջամտել Եմէնի ճգնաժմին եւ վերջ տալ այս անիմաստ պատերազմին, հաստատել հրադադարի ռեժիմ, երաշխաւորել հումանիտար օգնութեան տրամադրումն ու առանց որեւէ նախապայմանի, խաղաղութեան ազգային բանակցութիւնների միջոցով նպաստել այդ երկրում խաղաղութեան եւ կայունութեան վերադարձին»,- նշել է դոկտ. Զարիֆը՝ յիշեցնելով, թէ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մշտապէս յայտարարել է, որ ճգնաժամի հանգուցալուծումը հնարաւոր է այն դէպքում միայն, եթէ հակամարտութեան բոլոր կողմերին հնարաւորութիւն տրւի առանց արտաքին միջամտութեան ձեւաւորել ազգային միասնականութեան կառավարութիւն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։