Նոյեմբերի 13-ին Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը ցաւակցական նամակ է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին՝ Քերմանաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի առիթով:
«alikonline.ir» - Նոյեմբերի 13-ին Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը ցաւակցական նամակ է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին՝ Քերմանաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի առիթով:
Իր ցաւակցագրում Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ Իրանի հայ համայնքի անունից վշտակցել է դոկտ. Ռոհանիին՝ նշելով, որ բաժանում է նախագահի, Իրանի ժողովրդի, եւ յատկապէս զոհերի ընտանիքների խորը ցաւը՝ շրջանի բոլոր ժողովրդների համար մաղթելով խաղաղ եւ ապահով կեանք: