Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 14 Նոյեմբերի 2017 13:00

Ամենայն հայոց կաթողիկոսը ցաւակցել է Հանրապետութեան նախագահին

Քերմանշահում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի կապակացութեամբ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին ցաւակցագիր է յղել Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը:

«alikonline.ir» - Քերմանշահում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի կապակացութեամբ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին ցաւակցագիր է յղել Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը:

«Մեծ ցաւով տեղեկացանք Իրանում տեղի ունեցած աւերիչ երկաշարժի մասին, որը պատճառ է դարձել հարիւրաւոր մարդկային զոհերի եւ վիրաւորների` անօթեւան թողնելով հազարաւոր ընտանիքների:

Մեր ժողովուրդը, որ շուրջ երեք տասնամեակ առաջ վերապրել է մեր երկրին պատուհասած այս աղէտը, խորապէս կիսում է Իրանի բարեկամ ժողովրդի ցաւը` մաղթելով, որ Ձեր առաջնորդութեամբ եւ Իրանի ողջ ժողովրդի միասնական ջանքերով շուտով յաղթահարւեն աղէտի պատճառած վնասները, եւ երկրում հաստատւի խաղաղ ու անվրդով կեանքը»,- նշել է Վեհափառ Հայրապետն իր ցաւակցագրում՝ բոլոր սգակիրներին հայցելով մխիթարութիւն, իսկ տուժած վիրաւորներին՝ առողջութիւն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։