Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2017 09:20

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Հարկաւոր է զօրակցական կոչերը գործնական դաշտ տեղափոխել»

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին անդրադառնալով նախօրէին Քերմանշահ նահանգում տեղի ունեցած հզօր երկրաշարժին, նշել է, որ աղէտից տուժածներին զօրակցելու մասին երկրի պատասխանատուների կոչերը պէտք է գործնական դաշտ տեղափոխւեն:

«alikonline.ir» - Երկրի եռեակ ուժերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին անդրադառնալով նախօրէին Քերմանշահ նահանգում տեղի ունեցած հզօր երկրաշարժին, նշել է, որ աղէտից տուժածներին զօրակցելու մասին երկրի պատասխանատուների կոչերը պէտք է գործնական դաշտ տեղափոխւեն, որպէսզի թեթեւանան տուժածների հոգսերը:

Այաթ. Խամենէին նշել է, որ կիսում է Քերմանշահ նահանգի ժողովրդի վիշտն ու Բարձրեալից նրանց համար հայցել է համբերութիւն եւ ցաւերի ու վշտի ամոքում:

Այս աղէտը համարելով Աստծու փորձութիւն եւ երկրի պատասխանատուների համար պարտականութիւնների իրագործման հնարաւորութիւն, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է. «Այս երկու օրերի ընթացքում երկրի պատասխանատուները, այդ թւում, նաեւ մեծարգոյ նախագահն այցելել են տուժածներին ու զօրակցել նրանց: Յուսով եմ, որ զօրակցական այդ կոչերը գործնական դաշտ կը տեղափոխւեն, որպէսզի հնարաւոր լինի մեղմել տուժածների հոգսերը»:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։