Հա

Քաղաքական

20/11/2017 - 11:40

Մեկնարկել է Իրան-ԵՄ բարձր մակարդակի բանակցութիւնների երրորդ փուլը

Թեհրանում, այսօր՝ նոյեմբերի 20-ին մեկնարկել է Իրանի եւ Եւրոմիութեան միջեւ բարձր մակարդակի բանակցութիւնների երրորդ փուլը:

«alikonline.ir» - Թեհրանում, այսօր՝ նոյեմբերի 20-ին մեկնարկել է Իրանի եւ Եւրոմիութեան միջեւ բարձր մակարդակի բանակցութիւնների երրորդ փուլը: Տղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Նիստը նախագահում են Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին եւ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով ԵՄ-ի բարձրագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի տեղակալ Հելգա Շմիտը:

Բանակցութիւնների այս փուլը հետեւում է Միջուկային համապարփակ համաձայնագրի կայացումից յետոյ կողմերի միջեւ Թեհրանում եւ Բրիւսէլում կայացած բանակցային նախորդ երկու փուլերին:

Բանակցութիւնների ընթացքում կողմերը քննարկելու են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերում են տնտեսութեան, առեւտրի, էներգետիկայի, բնապահպանութեան, տրանսպորտի, մարդու իրաւունքների, բարձրագոյն կրթութեան, տեխնոլոգիաների եւ հետազօտութիւնների ու մշակութային ոլորտներին:

Անդրադարձ է կատարւելու նաեւ տարածաշրջանային վերջին իրադարձութիւններին:

Նշենք, որ բանակցութիւնների շրջանակում վաղը՝ նոյեմբերի 21-ին Սպահանում կայանալու է «Միջուկային գործակցութիւն. Ձեռքբերումներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովը, որին մասնակցելու են Աբբաս Արաղչին, Հելգա Շմիտն ու Բեհրուզ Քամալւանդին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։